Մինսկում հայտարարել են, որ Արևմուտքը պատրաստվում է Բելառուսի դեմ ռազմական գործողությունների

22.02.2024 14:51
763

Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը մի շարք համալիր միջոցառումներ է անցկացնում ռազմական գործողությունների նախապատրաստման համար. Բելառուսի դեմ հետախուզություն է իրականացվում: Այս մասին Վիկտոր Խրենինը հայտնել է «Россия 24»  հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այսօր մենք տեսնում ենք վաղօրոք ձեռնարկված համալիր միջոցառումներ, որոնք Արևմտյան Եվրոպան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրականացնում է ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար: Մենք հասկանում ենք, թե ում դեմ են ուղղված լինելու այդ ռազմական գործողությունները», - ասել է Խրենինը:

Նա հավելել է, որ, բացի ցամաքային զորքերի գործողություններից, արձանագրվում են նաև Բելառուսի տարածքի օդային հետախուզման փորձեր։

«Բացի ցամաքային բաղադրիչից, մենք տեսնում ենք, թե ինչպես է ակտիվորեն, մշտական հետախուզում իրականացվում Բելառուսի Հանրապետության դեմ բոլոր ձևերով` նաև ռադիոտեխնիկական, ինքնաթիռներով, ինչպես օդաչուավոր, այնպես էլ անօդաչու ավիացիայով՝ օրական 5-ից մինչև 9 թռիչք․․․․ տիեզերական հետախուզություն, մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են նրանք ակտիվ հետաքրքրություն ցուցաբերում մեր զինվորական ավանների, ռազմակայանների նկատմամբ», - ընդգծել է Բելառուսի պաշտպանության նախարարը։

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11