Շահումյանի հանքավայրում կդադարեցվեն պայթեցումները

09.03.2015 16:43
2413

Դատարանի այդ որոշումը հրաժարվել է կատարել Կապանի լեռնահանքային կոմբինատի վարիչ Հրաչը, իսկ ԴԱՀԿ Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքը դրսեւորել է ոչ իրավաչափ անգործություն:

Զարմանալի իրավիճակ է ստեղծվել Կապանի լեռնահանքային կոմբինատի շուրջ. չկա մի օր, որ այդ ձեռնարկության հետ կապված` տագնապ եւ մտահոգություն հնչեցնող  որեւէ հեռախոսազանգ կամ փաստաթուղթ (նամակ, դիմում, ձայնագրություն, տեսագրություն) չստանանք:

Ձգտում ենք դրանց անդրադառնալ, եթե, իհարկե, ժամանակը հնարավորություն է տալիս:

Հետդատական մի պատմության, այնուամենայնիվ, որոշեցինք անդրադառնալ արտահերթ, քանզի դա իր մեջ արտասովոր մի քանի իրողություն է պարունակում:

2014թ. հուլիսի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տվել է թիվ ՍԴ/0534/02/14 կատարողական թերթը` հետեւյալ բովանդակությամբ. «Կանխել Շահումյան բանավանի թիվ 136 տան բնակիչների` Ժաննա Վարդանյանի, Զավեն Ներսեսյանի եւ Աննա Ներսեսյանի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը, արգելել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ին` Շահումյան բանավանի տարածքում` Շահումյանի հանքավայրում, պայթեցումներ իրականացնելը»:

2004թ. հուլիսի 27-ին նշված կատարողական թերթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունք` անհապաղ կատարման համար, սակայն հարկադիր կատարողի դիտավորյալ գործողությունների կամ անգործության հետեւանքով կատարողական թերթի պահանջները չեն կատարվել, եւ Շահումյանի հանքավայրում իրականացվող պայթեցումները շարունակվել են:
Իրավիճակը, քննարկվել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից: Հիմնավորվել է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից չեն ձեռնարկվել պատշաճ գործողություններ` կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Նախարար Հովհաննես Մանուկյանը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ մասով` ոչ իրավաչափ է ճանաչել ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործությունը:

Նախարարը պարտավորեցրել է ԴԱՀԿ ապահովող ծառայությանը` ապահովելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2014թ. հուլիսի 20-ին տրված թիվ ՍԴ/0534/02/14 կատարողական թերթի կատարումը` ներառյալ պատասխանատվության միջոցների կիրառումը` պարտապանի կողմից հարկադիր կատարողի որոշումը չկատարելու համար:

ՀՀ արդարադատության նախարարի որոշումն ընդունվել է 2015թ. փետրվարի 5-ին:

Դրան հաջորդել է ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Ա.Գարաքյանի որոշումը` «Պարտավորեցնել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ին` անհապաղ դադարեցնել Շահումյան բանավանի տարածքում` Շահումյանի հանքավայրում, պայթեցումների իրկանացումը` Կապան քաղաքի Շահումյան բանավանի թիվ 136 տան բնակիչների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար»:

Վերոգրյալ պատմությունն առնվազն երեք ուշագրավ (եթե ոչ արտառոց) դրվագ է պարունակում, ինչն էլ ստիպեց անդրադառնալ ՀՀ արդարադատության նախարարի ս.թ. փետրվարի 5-ի որոշմանը:

Նախ` Շահումյան բանավանում` Շահումյանի հանքավայրում, պետք է դադարեցվեն պայթեցումները: Տարիներ շարունակ այդ պայթեցումները մտահոգում էին Կապանի բնակչությանը: Բազմաթիվ հկ-ներ նույնպես բողոքում էին այդ պայթեցումների դեմ: Հետագայում նույն հկ-ները սկսեցին չբողոքել եւ, ընդհակառակը, իրենց զորակցությունը հայտնեցին կոմբինատի ներկայիս ղեկավարությանը: Իսկ բնակիչները շարունակեցին բողոքել եւ, ինչպես տեսնում ենք, դատարանի վճռի ուժով պետք է դադարեցվեն պայթեցումները:

Երկրորդ` Կապանի կոմբինատի տնօրենի աթոռը զբաղեցնող տղան համարձակվել է չկատարել Հայաստանի Հանրապետության արդարադատության մարմինների որոշումը: Հետաքրքրիր է` ինչպե՞ս է հաջողվել այդ գոյությանը` չկատարել դատարանի որոշումը:

Երրորդ` ոչ պակաս տարօրինակ է ԴԱՀԿ Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի (պետ` արդարադատության մայոր Հ.Ղավալբաբունց) անհետեւողականությունն ու անգործությունը:

Ունի՞ բացատրություն պարոն Ղավալբաբունցը:

ՍԱՄՎԵԼ ԱԵԼՔՍԱՆՅԱՆ

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17