Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

17.07.2020 12:36
1284

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` նիստի օրակարգը հագեցած է, նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներին առնչվող հարցեր։

Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության երկրների տարածքում կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման ուղղությամբ բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր պլանը:

Նախատեսվում է նաև լսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցները միության գործունեության արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում ՝ անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման ընթացքի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման, Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրականացման և նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հետագա զարգացման վերաբերյալ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:

Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40