ՄԻՊ-ն անընդունելի է համարում դատարան դիմելու համար պետտուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացումը

08.04.2021 11:25
1047

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը:

«Այն կարող է բացասական ազդեցություններ ունենալ դատական պաշտպանության սահմանափակ իրավունքների վրա և հանգեցնել դատարանի մատչելիության չհիմնավորված սահմանափակման։ Դա իր հերթին կարող է խոչընդոտներ ստեղծել մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հարցում:

Խոսքը վերաբերում է ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը։

Մասնավորապես, պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դառնալու է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվում են պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ:

Բացի այդ, պետական տուրքի գործող դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներն առնվազն տարակուսանք են առաջացնում այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերից ստացվող միջոցների հաշվին։ Մինչդեռ, յուրաքանչյուր տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակի համար գումար է հատկացվում ՀՀ դատական դեպարտամենտին: Այսինքն, արդարադատության իրականացման այդ գործընթացի շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն արդարացված չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը՝ հատկապես նկատի ունենալով, որ այդպիսով սահմանափակվելու է դատարանի մատչելիության իրավունքը:

Որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացելու հիմնավորում՝ Նախագծում, ի թիվս այլնի, նշվել է նվազագույն աշխատավարձի ցուցանիշը, որը 2003 թվականի դրությամբ կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, թե նախորդ երկու տարիներին արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Մինչդեռ, 2018 թվականին ընդունված և ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդարադատության իրականացման ծախսերն էապես նվազեցնող կառուցակարգեր են ներդրվել: Օրինակ, դատական ծանուցագրերը, հերթական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են ոչ թե թղթային եղանակով, այլ էլեկտրոնային փոստի միջոցով և այլն։ Ուստի ակնհայտ է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում զգալիորեն հեշտացվել է դատական ծանուցման կարգը, ինչը միաժամանակ ենթադրում է դատական ծանուցագրերի համար նախատեսված ծախսերի նվազում:

Մեկ այլ փոփոխությամբ վերացվում են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ, ինչի արդյունքում ստացվում է, որ ֆիզիկական անձինք և ոչ առևտրային կազմակերպությունները պետական տուրքի վճարումից չեն ազատվում վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով, գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով և այլն:

Խնդրահարույց է, որ նշված արտոնությունները (բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքների դեպքի) վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ հիմնավորում և անդրադարձ չկա Նախագծի հիմնավորումներում: Այս պրակտիկայի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ նախագծային ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է ունենա պատշաճ հիմնավորում, երբ խոսքն առավել ևս վերաբերում է անձի իրավունքներին միջամտություն ենթադրող, վիճակն այլ կերպ վատթարացնող կարգավորումներին: Ուստի պետք է բացառել այն իրավիճակները, երբ օրենսդրական գործող կարգավորումներում որևէ նորմ փոփոխվում, լրացվում կամ առավել ևս վերացվում է՝ առանց դրա որևէ հիմնավորման կամ անհրաժեշտության փաստարկման:

Պաշտպանի գնահատմամբ՝ Նախագծի այն լուծումները, որոնց ուժով ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք զրկվելու են պետական տուրքի գծով առկա արտոնություններից:

Պաշտպանն առաջարկել է Նախագծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը վերանայել և նվազեցնել, ինչպես նաև պահպանել տուրքի վճարման գծով առկա արտոնությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46