Միրումյան Լեւոն, այլեւս հայրենիքդ է քեզ պարտք

09.02.2021 14:39
6722

Ծնվել է 1998թ․ նոյեմբերի 21-ին Գորիս քաղաքում։

«Համեստ, դաստիարակված, խելացի տղա էր մեր Լեւոնը», ասում են ուսուցիչները, ովքեր հպարտությամբ են նշում, որ դասավանդել են նրան, նույն հպարտությամբ ընկերներն ու հարեւաններն են Լեւոնին իրենցը անվանում, ափսոսում, բնորոշում որպես հարգալից, հայրենասեր, բարի, խելացի, տաղանդավոր երիտասարդի։ Բոլորը Լեւոնի մասին խոսում են բացառապես ներկայով։  

 Միջնակարգն ավարտելուց հետո անվճար ընդունվել է Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը, եղել լավագույն ուսանողներից։ Ընկերները զորակոչվել ու զորացրվել էին, ինքն օգտվում էր տարկետումից՝ զորակոչվելու էր ավարտելուց հետո։ Երբ խոսք էր գնում սիրած աղջիկ ունենալու, աշխատանք գտնելու կամ այլ ծրագրերի մասին, ասում էր՝ «Ես պարտք եմ հայրենիքիս, առաջինը պարտքս պիտի տամ»։

 2020թ․ օգոստոսի 27-ին Լեւոնը զորակոչվեց բանակ․ ուրախ էր, հպարտ, որ Արցախում է ծառայելու։

 Սեպտեմբերի 27-ին Լեոնը Ջրականում էր, երիտասարդը, ով խուսափում էր վեճ ու կռվից, հիմա կենաց մահու կռիվ էր տալիս, դարձել էր անողոք ռազմիկ եւ պահանջում էր չխնայել թուրքին։

 Նորակոչիկ ռազմիկը զոհվեց հոկտեմբերի 2-ին. աճյունն ամփոփված է Գորիսի պանթեոնում՝ հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսների կողքին․․․

 

Տիգրանուհի Բադալյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12