Մխիթար Գալեյանի հայրը կանչվել է քննչական գործողությունների․ փաստաբան

21.06.2022 17:46
1057

Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Դրա համար օգտագործվում են թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր միջոցները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ 44-օրյա պատերազմի հերոսներից Մխիթար Գալեյանի հայրը վաղը կանչվել է քննչական գործողությունների։

«2022թ հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաև քննչական կոմիտեում քննվող քրեական գործն՝ ըստ քննչական ենթակայության ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։

Դրան հաջորդում է քննչական կոմիտեի պատասխանը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործն էլ վերցվում է ԶՔԳՎ վարույթից և տեղափոխվում քննչական կոմիտե։

Վաղը Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների։

Պատկերացնում ե՞ք, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից»։

https://armdaily.am/

Ադրբեջանցիների թափանցման փորձ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը

06.09.2026 18:08

«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար

06.09.2026 18:03

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար

06.09.2026 15:47

Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո

06.09.2026 15:42

Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»

06.09.2026 11:21

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. լուսանկարներ

05.09.2026 21:31

Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի

05.09.2026 12:59

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

04.09.2026 19:35

Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

04.09.2026 19:31

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

03.09.2026 19:15

Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»

03.09.2026 19:03

Սյունիքում քարաթափում է տեղի ունեցել

03.09.2026 17:47