ՀՀ–ին կադաստրի վկայական տվողը մենք չենք. Կադաստրի կոմիտեի ղեկավար

25.01.2024 14:21
811

Թովմասյանն ընդգծեց, որ երբ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, Հայաստանը կունենա իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվություն։

Հայաստանի Հանրապետությանը կադաստրի վկայական տվողը Կադաստրի կոմիտեն չէ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«ՀՀ վարչապետի խոսքը, իմ կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։ Կադաստրի կոմիտեն տալիս է անշարժ գույքի գրանցման վկայականներ»,–ասաց նա։

Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա։ «Գյուղատնտեսական հողերը չեն կարող ձեռք բերել այլ պետությունների քաղաքացիներ, մնացած բոլոր դեպքերում բոլորը նույն ձևով կարող են դիմել անշարժ գույք ձեռք բերելու համար»,–ի պատասխան լրագրողների` արդյոք թուրքերը կամ ադրբեջանցիները կարող են ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերել հարցին, ասաց Թովմասյանը։

Թովմասյանի խոսքով` երբ ՀՀ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են ու Հայաստանն ունի իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը։

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին կոմիտեի ղեկավարը նշեց, որ իր համար ամենակարևորն իրավական գնահատականն է, որի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։

«Այդ աշխատանքները տարվում են, ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշեց նա։

Նա ընդգծեց, որ երբ արդյունքներ լինեն՝ հրապարակային տեղյակ կպահվի այդ մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40