ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին

03.02.2023 16:27
1024

Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին 

Հրատապ աջակցության խնդրանքով դիմում և ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում ապրող 120.000 ժողովրդի անունից, որից տասնյակ հազարավորներն աշակերտներ և ուսանողներ  են:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցային ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ Արցախը ենթարկելով լիակատար շրջափակման: Շրջափակման հիմքում դնելով բնապահպանական կեղծ նարատիվներ՝ Ադրբեջանն իրականացնում է պետականորեն համակարգված համալիր գործողությունների շարունակական ծրագիր. Արցախի ժողովրդի դեմ կիրառվում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հոգեբանական, տեղեկատվական ահաբեկչության բազմաշերտ գործիքակազմ: Ադրբեջանի նպատակն է սողացող էթնիկ զտումների քաղաքականության վերջնարդյունքում ունենալ «Արցախն առանց հայերի»:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է  միջազգային իրավունքի սկզբունքները: Ադրբեջանի հարուցած հումանիտար աղետի հետևանքով խախտված է նաև Արցախի Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսանողների կրթության իրավունքը:

Կոչ ենք անում բուհերին հետևյալ պահանջներով դիմելու սեփական երկրների կառավարություններին.

  • գործնական ճնշումներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը,
  • Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները զսպելու և կանխարգելու նպատակով անհապաղ կիրառել պատժի գործիքակազմ,
  • չնպաստել Ադրբեջանի անպատժելիությանը, մեղսակիցը չդառնալ անպատժելիության լեգիտիմացմանը,
  • մարդու իրավունքները չստորադասել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին,
  • հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա փրկության կենսական միջոց:

 

 ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ,

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34