Մոռանալ անցյալը, կնշանակի նորից վերապրել այն

29.05.2023 17:27
1656

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի աշխատակցուհիների ուժերով ստեղծվել է տեսաերիզ «Սարդարապատից Արցախ. հայոց պատմության արտացոլանքը գրքերում» խորագրով: Մայիսի 27-ին ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ տեսաֆիլմի շնորհանդեսը: ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Հարությունյանը բացման խոսքում մանրամասնեց իրենց իրականացրած նախագիծը. «Մոռանալ անցյալը, ասել է թե կտրել արմատները և թյուրիմացաբար հույս ունենալ, որ ճյուղերը նորից կվերընձյուղվեն դեպի երկինք: Մոռանալ անցյալը, կնշանակի նորից վերապրել այն: Ուստի փորձել ենք վերակենդանացնել ոչ վաղ անցյալի` 100-ամյա պատմության դրվագները` Սարդարապատից մինչև 44-օրյա պատերազմ»:

Տեսաֆիլմը նկարահանվել է Բաղաբուրջի և Գարեգին Նժդեհի հուշահամալիրներում, վայրեր, որոնք ուխտատեղի են կապանցիների համար:

Նկարահանումների ժամանակ ընթերցվում են Հարություն Թուրշյանի «Սարդարապատի ճակատամարտը», Գարեգին Նժդեհի «Բանտային կյանք. նամակներ գրառումներ», Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն», Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը», Արտեմ Վարդանյանի «Գիրք անմահաց» և այլ ստեղծագործություններից, ինչպես նաև հատվածներ «Սյունյաց երկիր» թերթի՝ «Քաջազուններ սյունյաց» հատուկ համարից: Էկրանին հընթացս ցուցադրվում էին դրվագներ «Գարեգին Նժդեհ» ֆիլմից: Իսկ վավերագրական կադրերը վերակենդանացնում էին մերօրյա պատերազմից դրվագներ:

Տեսաֆիլմի ցուցադրությունից հետո մտքերի փոխանակում ծավալվեց, տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին տարբեր մասնագիտությունների և տարիքի տեր մարդիկ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40