Մոսկվան ցանկանում է «Սու 30 ՍՄ» մարտական ինքնաթիռներ մատակարարել Երեւանին

20.06.2018 12:23
1599

Հայաստանում իշխանափոխությունից առաջ ՀՀ ՊՆ-ն ռուսական բազմաֆունկցիոնալ «Սու-30ՍՄ» կործանիչների ձեռքբերման հարցը հետաձգել էր մինչեւ 2024 թվականը: Պայմանագիրը, որն առնվազն մեկ խմբաքանակի մատակարարում է նախատեսում, ստորագրվել էր 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով աղբյուրները:

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանն ակնկալում է իրականացնել համաձայնագիրն արդեն Հայաստանի նոր ղեկավարության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է «Սու-30ՍՄ»-ի խցիկում եւ այն «աշխարհում լավագույններից մեկն» է անվանել:

Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է «Սու-30ՍՄ» ձեռք բերել, կրկին ակտիվացան, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջին տեղադրեց ինքնաթիռում արված լուսանկարը, որը գտնվում է Էրեբունիի ռազմական օդանավակայանում (այնտեղ է տեղակայված 3624-րդ ռուսական ռազմաբազան):

Ինչպես «Կոմերսանտ»-ի հետ զրույցում պատմել են ավիացիոն արդյունաբերության միքանի թոփ մենեջերներ, հայկական զինված ուժերը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել «Սու-30ՍՄ»-ի նկատմամբ դեռ 2010 թվականին՝ Օդային ուժերի պարկի  (դրանց հիմքում խորհրդային Սու-25 եւ Սու-27-ն են, որոնց մեծ մասը կապիտալ վերանորոգման եւ արդիականացման կարիք ունի) արդիականացման անհրաժեշտության պատճառով:

Ավելին, մոտ 2012 թվականին Մոսկվան եւ Երեւանը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն, Հայաստանը մի քանի տարվա ընթացքում պետք է առնվազն 12 կործանիչ ստանար (դրանց մատակարարման թույլտվությունը, ըստ «Կոմերսանտ»-ի, հենց այդ ժամանակ տրվել է Վլադիմիր Պուտինի կողմից): Սակայն համաձայնագիրը այդպես էլ իրականություն չդարձավ հաճախորդի ֆինանսական դժվարությունների պատճառով: Այդ ժամանակից ի վեր կողմերը պարբերաբար եւ անհաջող կերպով քննարկել են պայմանագրի գործնական իրականացման հեռանկարները:

Ընդ որում, ինքնաթիռներից բացի (Մոսկվայում փորձում էին լուծել Երեւանի ֆինանսական խնդիրը՝ թույլ տալով գնել ինքնաթիռները ներռուսաստանյան գներով, այլ ոչ թե՝ արտահանման) Հայաստանին անհրաժեշտ էր գնել նաեւ այլ սպառազինություն: Այդպես, օրինակ, Երեւանն առաջինը ձեռք բերեց «Իսկանդեր» նորագույն օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, ինչպես նաեւ ռուսական վարկերի հաշվին 300 միլիոն դոլարի զենք ձեռք բերեց: Ըստ «Կոմերսանտ»-ի՝ «Սու-30ՍՄ»-ի գնման թեմային կողմերը վերջին անգամ անդրադարձել են  Հայաստանում հեղափոխությունից մի քանի ամիս առաջ:

Հենց այդ հանդիպմանն էլ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ռուսաստանյան բանակցողներին հայտնեցին, որ ավելի վաղ կնքված պայմանագրով նախատեսված ինքնաթիռների ձեռքբերումը հետաձգվում է եւս վեց տարով, այսինքն՝ մինչեւ 2024 թվականը: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում աղբյուրների համաձայն՝ արդեն հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո երկու երկրների մասնագետների միջեւ զենքի արտահանման վերաբերյալ շփումներ չեն եղել:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40