Մոսկվայի բոլոր օդանավակայանները միանգամից ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

18.08.2023 14:44
1231

Թռիչքները Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններ՝ Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի, այս գիշեր անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես սահմանափակվել են, հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Մայրաքաղաքի կենտրոնում՝ Էքսպոկենտրոնի տարածքում, գիշերը հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մինչ այս Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների ժամանակ թռիչքների սահմանափակումներ եղել են առավելագույնը երկու օդանավակայանում, նշում է «Կոմերսանտ»-ը։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի ժամանակով 04:22-ին իր Telegram ալիքում հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որի բեկորներն «ընկել են «Էքսպոկենտրոնի» գոտում, շենքին էական վնաս չի հասցվել»։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի ազդեցությունից հետո անօդաչու թռչող սարքը փոխել է թռիչքի ուղին և ընկել Կրասնոպրեսնենսկայա ամբարտակի տարածքում գտնվող ոչ բնակելի շենքի վրա։ «Էքսպոկենտրոնի» մի կողմում Ռուսաստանի կառավարության շենքն է, մյուսում՝ Մոսկվայի քաղաքային բիզնես թաղամասը, որտեղ այս ամառ արդեն երկու անգամ անօդաչու թռչող սարքեր են ընկել։ Թռիչքների սահմանափակումները չեղարկվել են ժամը 04:30-ին ։

 https://factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40