«Սյունյաց երկրի» խմբագրակազմը հյուրընկալվել էր Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում

09.11.2021 16:50
1468

Մեդիա գրագիտության  հայաստանյան շաբաթի շրջանակում  հանդիպում  էր Կապանի Անդրանիկ Մարգարյանի  անվան թիվ 7 հիմնական դպրոցում:

Միջոցառմանը մասնակցում էին կրթօջախի տնօրեն Կարինե Հովսեփյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մարինե Հովսեփյանը, դպրոցի աշակերտական խորհրդի անդամներ:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց հանրապետության կրթության, գիտության, մշակույթի  եւ սպորտի նախարարության աջակցությամբ ընթացիկ տարում լույս ընծայվող «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի թողարկումները: Բանախոսը, մասնավորապես, նշեց, որ Գարեգին Նժդեհին նվիրված 3-րդ համարը բացառապես մշակութային ուղղվածություն ունի եւ  ներառում է մեծ զորավարի, ազգի նվիրյալի գրական-գեղարվեստական ժառանգությունը, ինչպես եւ նրա կերպարի արտացոլումները մեր մշակույթի տարբեր ոլորտներում: Հընթացս հետաքրքրական դրվագներ ներկայացրեց Գարեգին Նժդեհի կյանքից, նրա արձակ եւ չափածո գրվածքներից:

Անդրադարձ եղավ  նաեւ առաջիկայում հրատարակվելիք՝ Շուշի քաղաքին նվիրված թողարկմանը, այդ նպատակով թերթի խմբագրակազմի՝ Արցախ կատարած աշխատանքային այցին, Արցախի Հանրապետության գիտամշակութային ոլորտի գործիչների հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումներին:

Հանդիպմանը խոսք եղավ մերօրյա լրագրության առջեւ ծառացած խնդիրների եւ հատկապես   այն պահանջների մասին, որոնք ներկայացվում են մեր օրերի լրագրողին, տպագիր մամուլում եւ սոցիալական ցանցերում առկա լեզվական վթարներին, փողոցային, ժարգոնային արտահայտություններին եւ գռեհկաբանություններին:

Հաճելի էր ծանոթանալ կրթօջախի 9-րդ  «գ» դասարանի  աշակերտուհիներ Մարիամ Դավթյանի, Եվա Ոսկանյանի  եւ 9-րդ  «բ» դասարանի աշակերտ Գագիկ Գասպարյանի՝ խաղաղության մասին  գրավոր մտորումներին:

 Վերջում  Սամվել Ալեքսանյանը պատասխանեց դպրոցականների հարցերին:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40