Մոսկվայի համար կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է մնալ իր ազդեցության գոտում. Միջազգայնագետ

07.07.2026 16:58
385

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հիմնական շեշտը դրվել է տնտեսական համագործակցության վրա՝ ի տարբերություն ապրիլի 1-ին կայացած Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան հանդիպման, որի օրակարգում գերակշռում էին տարածաշրջանային և անվտանգային հարցերը։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ այս այցերը պետք չէ դիտարկել առանձին, քանի որ դրանք շարունակվող քաղաքական երկխոսության մաս են։

«Տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանը խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն իրականում այդպես չէ։ Սա ավելի շատ Հայաստանի փորձն է՝ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն պահպանելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Վերջին տարիներին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ, սակայն Միշուստինի այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանը չի կտրում կապերը Մոսկվայի հետ և փորձում է պահպանել բալանսը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այցն ունի նաև քաղաքական նշանակություն Ռուսաստանի համար։

«Մոսկվայի համար կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է մնալ իր ազդեցության գոտում, և երկկողմ կապերը պահպանվում են՝ չնայած առկա լարվածությանը։ Իսկ Փաշինյանի ներքաղաքական օրակարգի տեսանկյունից այցը տեղի ունեցավ քաղաքական ակտիվ փուլում, երբ երկրում շարունակվում են հետընտրական գործընթացները։ Այդպիսով՝ վարչապետը փորձում է ցույց տալ, որ արտաքին քաղաքականության մեջ պահպանում է կայունությունը և աշխատում է բոլոր ուղղություններով»,- նշեց միջազգայնագետը։

Միաժամանակ, Դավիթ Կարապետյանի գնահատմամբ, երկու երկրների միջև փոխադարձ վստահության մակարդակը վերջին տարիներին նվազել է։

«Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացել է, իսկ Հայաստանը փորձում է միաժամանակ զարգացնել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, ինչը բավական ռիսկային քաղաքականություն է։ Երևանը փորձում է չկորցնել Մոսկվային, բայց նաև խորացնել կապերը Արևմուտքի հետ։ Սակայն իրական արդյունքը կախված է ոչ թե նման այցերից, այլ այն հանգամանքից, թե արդյոք երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն պահպանելու և զարգացնելու այդ հարաբերությունները»,- եզրափակեց նա։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25