Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը

25.10.2019 21:05
1190

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով Հայաստանի վարչապետին՝ Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին՝ Խորհրդում նախագահության համար։

 

 

«Այդ նախագահությունը ստանձնելն ինքնին յուրահատուկ արվեստ է, որովհետև կարող են լինել որոշակի իրավիճակներ։ Դուք արժանիորեն շարունակեցիք պրոցեսն ուրիշներից հետո։ Սա լավ առիթ է քննարկելու նաև առևտրատնտեսական հարաբերությունները, ներդրումները, մեր երկրների միջև հարաբերությունները։ Ընդհանուր առմամբ՝ մեր երկրների միջև ամեն ինչ բարեհաջող կերպով զարգանում է, սակայն դա չի նշանակում, որ կատարելագործելու ոչինչ չկա։ Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել, և ես հաճույքով դա կանեմ»,- ասաց ՌԴ վարչապետը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը Խորհրդում։

 «Ցանկանում եմ նշել, որ այն բեղմնավոր էր, քանի որ այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, համաձայնագիր կնքեցինք նաև Սինգապուրի հետ, այսօր կնքեցինք ազատ առևտրի համաձայնագիր Սերբիայի հետ։ Կարծում եմ՝ որոշ մեր գործընկերների հետ բանակցություններն ընթանում են լավ տեմպերով։ Համոզված եմ, որ ընդլայնվելու է այն երկրների աշխարհագրությունը, որոնք համաձայնագրեր ունեն ԵԱՏՄ հետ։ Սա նաև լավ առիթ է մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների քննարկման համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։   

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34