ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԸ

15.08.2018 20:28
1587

Այսօր Կապանում անց է կացվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի մարզային փուլը (համայնքային փուլը կայացել էր հուլիսին): 

Արդեն 2-րդ տարին է կազմակերպվում այս մրցույթը, որի նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը եւ այլն:
Երկրորդ՝ մարզային փուլի մասնակիցներին ողջունեց եւ առողջ մրցակցություն մաղթեց Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը: Մրցութային մարզաձեւերի կանոնները ներկաների համար պարզաբանեց մրցույթի գլխավոր մրցավար Արշամ Սարգսյանը: 
Ցավոք, մարզի համայնքներից մասնակիցներ էին ներկայացել միայն Կապանից եւ Գորիսից: 
«Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթն անց է կացվում 4 մարզաձեւում ՝ շախմատ, շաշկի, նարդի (կարճ), դարթս (տեգախաղ): Մասնակցում են 63-ից բարձր տարիքի թոշակառու կանայք եւ տղամարդիկ:
Յուրաքանչյուր մարզաձեւում մրցանակային 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված անձինք հավաստագրեր ստացան նախարարությունից: Իսկ հաղթողները կընդգրկվեն մարզային թիմում եւ կներկայացնեն Սյունիքը սեպտեմբերի վերջին Ծաղկաձորում կայանալիք մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլում:
 

syunik.mtad.am

 

 

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38