Մշակույթի միջազգային օրվա կապակցությամբ կայացավ մշակութային հերթական միջոցառումը

17.04.2026 15:49
433

Մշակույթի միջազգային օրվա կապակցությամբ կայացավ մշակութային հերթական միջոցառումը՝ իր հարկի տակ մեկ գաղափարի շուրջ համախմբելով քաղաքի տարբեր սերունդների ներկայացուցիչներին։

Ընտրված էր մշակույթի ոչ նյութական արժեք ունեցող հայկական ազգային «Տարազ» թեման։

Հայկական տարազը մեր ժողովրդի ինքնության անբաժան մասն է, որն իր մեջ ամփոփում է դարերի փորձն ու իմաստությունը։

Տարազի յուրաքանչյուր տարր՝ իր ձևով, գույնով ու զարդանախշերով, խոսում է մեր մշակույթի խորության և բազմազանության մասին՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծարար ոգին ու գեղագիտական ճաշակը։

Տարազների ցուցադրությամբ հանդես եկան Մշակույթի պալատում գործող «Նռանե» պարային համույթի աղջիկները՝պարուսույց Մելանյա Մարտիրոսյանի գլխավորությամբ։

ՈՒրախությամբ պետք է հայտնենք,որ Մշակույթի պալատում բացվեց «Ինքնություն» ցուցահանդեսը , որտեղ ներկայացված է մեր ազգային արմատներից եկող պատմական ժառանգության մաս հանդիսացող Սյունիքի տարազը, ինչպես նաև Нвер Зеля -ի հեղինակային լուսանկարները, իսկ մեր սիրելի պարուսույց Մելանյա Մարտիրոսյանը մանրակրկիտ ներկայացրեց տարազի բաղկացուցիչ մասերը։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40