Գրիշա Մարգարյան. «ՄԵՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԿՀԱՅՏՆՎԵՆՔ ՓՈՂՈՑՈՒՄ»

18.08.2018 20:11
1769

18 տարի Սյունիքում գործող Տիկնիկային թատրոնի գործունեությունը վտանգված է:

Հարցազրույց «Տիկնիկ» տիկնիկային թատրոնի հիմնադիր ղեկավար Գրիշա Մարգարյանի հետ:

- Պարոն Մարգարյան ինչպե՞ս ստեղծվեց «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը, և ի՞նչ ճանապարհ եք անցել մինչ այժմ, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ունեք:

- 2008թ. հիմնեցի երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության «Տիկնիկ» հասարակական կազմակերպությունը, իսկ 2010 թվականին «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը: Երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության «Տիկնիկ» հասարակական կազմակերպության և «Վորլդ Վիժն Հայասատան» ՄԲԿ-ի համատեղ ջանքերով «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը ստեղծվել է 2010 թվականին: Համագործակցել ենք «Վորլդ Վիժն Հայասատան» ՄԲԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, «Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ»-ի հետ: Մեր տիկնիկային թատրոնը յուրահատուկ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որովհետև մեր տիկնիկավարների 70 տոկոսը հաշմանդամներ են: Սյունիքի մարզում չկա տիկնիկային թատրոն, մենք 6 տարի անվճար սպասարկել ենք մարզի երեխաներին, «Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ»-ի շնորհիվ ունեին 3 մասնաճյուղ, Գյումրիում, Ալավերդիում, Շուշիում: Հյուրախաղերով եղել ենք հանրապետության 3 մարզում, նաև՝ Երևանում: Իրականացրել ենք տարբեր ծրագրեր, քաղաքացիության, բնապահպանական, հայրենասիրական թեմաներով: Խաղացանկում ունենք 12 ներկայացում: Ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է շարժական տիկնիկային թատրոնին, 57 տիկնիկ, շարժական բեմ, տեխնիկապես հագեցված ենք: Երևանի քաղաքապետի հրավերով մասնակցել ենք Էրեբունի-Երևան տոնակատարությանը, դարձյալ Երևանի քաղաքապետարանի հրավերով մասնակցել «Երևանյան ամառ» և «Խոսող խաղալիք» փառատոններին: 2Օ17 թվականին Եգիպտոսի ակադեմիական տիկնիկային թատրոնի հրավերով մասնակցել ենք միջազգային առաջին տիկնիկային օնլայն փառատոնին «Սասունցի Դավիթ» էպոսի տիկնիկային մեկ ժամանոց ներկայացումով՝ ներկայացնելով Հայաստանը, քանի որ մենք միակն էինք Հայաստանից: Այս տարի հրավեր ստացանք Հնդկաստանի տիկնիկային փառատոնից, սակայն մերժեցինք՝ հովանավոր չունենալու պատճառով: Ներկայացումներով հանդես ենք եկել մանկատներում, հաշմանդամ երեխաների հատուկ դպրոցներում, հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում, զինվորական զորամասերում: Ունեցել ենք հրապարակային ներկայացումներ: Արդեն երկու տարի է անգործության ենք մատնված՝ հովանավոր չունենալու պատճառով:«Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ»-ը երեք տարի վեց ամիս հովանավորեց, սակայն եվրոպական օրենքներով այլեւս չէր կարող հովանավորել, թեև շատ էին ուզում: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ երկամսյա ծրագիը «Կանաչ Սյունիք» մեծ հավանություն արժանացավ Երևանում կայացած բնապահպանական գիտաժողովի կողմից, որին մասնակցում էինք նաև մենք՝ ԵԱՀԿ-ի հրավերով: Բազում անգամ դիմել ենք Կապանի գործարարներին, նախկին քաղաքապետերին, նախկին մարզպետներին, որպեսզի Սյունիքի մարզում ունենանք մշտական գործող տիկնիկային թատրոն, սակայն մերժել են՝ ասելով՝ փող չկա:

Կարճ ժամանակամիջոցում այսպիսի ձեռքբերումներ ունեցող թատրոնն այսօր տարածք, միջոցներ, հովանավորներ չունենալու պատճառով  կարող է փակվել:

Մենք սեփական տարածք չունենք, վարձակալել ենք երեք սենյականոց բնակարան առաջին հարկում, որտեղ և անում ենք փորձերը: Երկու տարի է՝ տարածքը վարձակալում ենք բարերարների տված գումարներով, սակայն երկու ամիս հետո ժամկետը լրանում է, և մենք ստիպված կհայտնվենք փողոցում կամ պետք է այլ բարերարներ փնտրենք: Թատրոնը չի փակվի, սակայն չի էլ կարող լիարժեք աշխատել:

-Պարոն Մարգարյան, ո՞րն է հարցի լուծման Ձեր տեսլականը, ի՞նչ քայլեր են անրհաժեշտ, որպեսզի Կապանը չզրկվի թատերարվեստի այդ տեսակից:

-Ուղղակի ամոթ է ամեն անգամ փող մուրալ բարերարներից, նախ պետք է լուծվի տարածքի հարցը, լավ կլիներ ունենայինք հաշմանդամների կենտրոն, որտեղ եւ մենք կանեինք մեր փորձերը, եւ այլ հաշմանդամներ կհաճախեին, կինտեգրվեին հասարակական կյանքին: «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը ամեն ինչով ապահովված, տեխնիկապես հագեցած թատրոն է: Միայն անհրաժեշտ է լուծել աշխատողների աշխատավարձի և տրանսպորտի հարցերը:

Համոզված ենք, որ «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը կշարունակի իր գործունեությունը:

-Վերջում ի՞նչ կավելացնեք, գուցե կո՞չ, պատգա՞մ բարերաներին և պատկան մարմիններին:

-Բոլորը պետք է հասկանան մի բան, որ այս ամենը մենք անում ենք մարզի ամբողջ երեխաների համար: Սյունիքի մարզը երբեք չի ունեցել մշտական գործող տիկնիկային թատրոն, իսկ օգնելով մեզ՝ կօգնեն թատրոնում աշխատող հաշմանդամներին, ինչպես նաև մարզի երեխաներին՝ ունենալու իրենց թատրոնը:

Զրույցը՝ Նարեկ Իսրայելյանի
Լուսանկարները՝ Գրիշա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Մշակութային Սյունիք, ԿապանCulturalinfo

 

  

 

 

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43