Մտքի թռիչք էր, երեւակայության սլացք...

05.06.2017 15:51
2125

Կարինե Մովսիսյան
Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն

Ինձ թվում է, այստեղ հաճախող երեխաները պրոֆեսիոնալ նկարիչներ են: Այդ տպավորությունը ստացա ցուցահանդեսին ներկայացված նկարները դիտելիս: Ես նկարել չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց  ամեն նկար դիտելուց հետո ես ինձ զգում էի ավելի ուժեղ, սրբացած:

Ռուզաննա Շահնազարյան
մանկավարժ

- 2-րդ դասարանից երեխաները դպրոցում անցնում են կերպարվեստ առարկան: Այսինքն, արվեստի աշխարհում քայլելու համար դպրոցում արվեստի այբուբենն են նրանք սովորում: Իսկ հետո՞: Ինչ է սպասվում այն երեխաներին, ովքեր դեռ ցանկանում են քայլել արվեստի զարմանահրաշ աշխարհում: Ահա այստեղ նրանց օգնության է հասնում գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի կենտրոնը, որը նրանց հնարավորություն է տալիս բացել իրենց թեւերը: Ահա ինչու շնորհակալություն եմ հայտնում կենտրոնի ղեկավար Արամ Մաշուրյանին:

Հրայր Լալայան
ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ավագ գնդերեց

- Գույների մեջ երեւում է երեխաների ներքնաշխարհը, եւ նրանք այդ ներաշխարհից են դիտում-ընկալում իրենց շրջապատող աշխարհը եւ վերարտադրում: Կենտրոնի սաներն ասես իրենց նկարներով մեզ «ստիպում» են սիրել-վայելել կյանքը եւ այս հրաշք մոլորակը պահել խաղաղ:

Անահիտ Մարտիրոսյան
Կրթության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն

- Ցուցահանդեսի նկարները դիտելիս զգում ես, որ երեխաներն իրենց տարիքին համապատասխան են նայում աշխարհին եւ վերարտադրում աշխարհի նախշերը, պատկերները: Նրանց մեջ արդեն նկարիչն է խոսում, նրանք արվեստին մոտիկ մարդ են դառնալու: Դա նշանակում է, որ նրանք միշտ գնահատելու են արվեստը եւ ապագայում նրանք, ինչ էլ որ դառնան, կարողանալու են վերլուծել-գնահատել արվեստի ցանկացած աշխատանք: Բացի դրանից, նրանք կդառնան բազմակողմանիորեն զարգացած մարդ, շփվող մարդ, հասարակության համար պիտանի մարդ:

Այս կենտրոնը նաեւ երեխաներին կտրում է փողոցից: Եվ, որ շատ կարեւոր է, երեխաները գիտեն ուր են գնում, ինչի համար: Այնպես որ, մեր քաղաքում գեղագիտական այսպիսի կենտրոն ունենալը մեծ հաջողություն է ամեն առումով:

Եվ գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի կենտրոնում բացված ցուցահանդեսի այցելուները նկարները դիտելուց հետո ասես իրենց հոգու պարտքն են համարում անպայման խոսք ասել այս օջախի մասին, արտահայտել իրենց տպավորությունները: Իսկ այդ ցուցադրույթը բացվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ամեն նկար այստեղ երեխաներից յուրաքանչյուրի յուրօրինակ մտածելակերպի դրսեւորումն է: Առաջինը, որ այստեղ անմիջապես աչքի է զարնվում, պայծառ, վառ գույներն են: Իսկ դա նշանակում է որ երեխաների մոտ կա հավատ, հույս ու սեր՝ ներկայի, վաղվա օրվա հանդեպ: Կենտրոնի սաների մեջ տեղային մտածելակերպ չկա: Նրանց երեւակայությունը սահման չի ճանաչում, մտքի թռիչք է, երեւակայության սլացք, որ, միահյուվելով իրար, յուրաքանչյուր նկար դարձրել են իրականությունից քաղված, գունեղ, եւ քեզ թվում է, թե որ նկարին էլ մոտենաս, այն լեզու է առնելու, խոսելու է քեզ հետ: Խոսելու է այն մասին, որ օվկիանոսում նավարկության ելած նավը կարող է Գորիսի ժայռերին հասնել, ու թե պետք է, Արցախի տատիկի ու պապիկի առջեւ խոնարհվել, ինչպես խոնարհվում են խորհրդանիշների առջեւ: Իսկ Արցախի տատիկին ու պապիկին փոքրիկ նկարիչը ներկայացրել է որպես ուժի ու հերոսականության, տոկունության, հայրենասիրության խորհրդանիշ:

Անհնարին է կենտրոն հաճախող երեխաներից որեւէ մեկին առանձնացնել ու ասել՝ նա հիասքանչ է նկարում: Դա արդեն մեծագույն մեղք է: Կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխայի ստեղծագործություն արժանի է մեծագույն գովասանքի ու խրախուսանքի: Եվ հպարտություն ես ապրում, որ քո քաղաքում այսպիսի կենտրոն կա ու կենտրոնն ունի այսպիսի սաներ: Իսկ կենտրոնի ստեղծագործողների աշխատանքները տնօրեն Արամ Մաշուրյանին իրավունք տվեցին ցուցահանդեսը բացել այսպիսի խոսքերով.

- Այսօր ես հպարտ եմ, որ իրավունք ունեմ մեծ սիրով ու պատասխանատվությամբ հայտարարել ցուցահանդեսի բացման մասին: Մեր կենտրոնի սաների մեջ հետաքրքիր միտում կա՝ միշտ ստեղծել գեղեցիկը եւ քայլել արվեստի ֆանտաստիկ աշխարհում: Այս տարվա մեր ցուցահանդեսը մենք նվիրել ենք Հենրիկ Իգիթյանի ծննդյան 85-ամյակին: Եվ այս ցուցահանդեսը մեր երախտիքի խոսքն է նրան, մեր հարգանքն է առ նա:

Այսօր հպարտությամբ հայտարարում եմ նաեւ, որ մեր սաներից Ա. Գրիգորյանն իրավունք է ստացել այս տարվա սեպտեմբերին Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ կազմակերպվելիք ցուցահանդեսին իր աշխատանքը ներկայացնել: Սա մեծ պատիվ է թե կենտրոնի, թե Գորիսի համար: Շնորհավորենք նրան ու ցանկանք նոր հաջողություններ:

Ոգեւորված երեխաների աշխատանքներով, գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանն ասում է.

- Տարիների ընթացքում համոզվել եմ՝ անտաղանդ հայ չկա, բոլորը տաղանդավոր են ծնվում: Եվ հարցն այստեղ սա է՝ տաղանդը դրսեւորելու համար ինչպիսի պայմաններ կան, մեր վերաբերմունքն է պետք այստեղ, այսինքն, մեզնից է կախված յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը: Մենք բոլորս պարտք ունենք մեր երեխաների հանդեպ: Իսկ պարտքը պետք է վերադարձնել, վերադարձնել՝ այսպիսի կենտրոնի տեսքով, այսպիսի ցուցահանդեսներ կազմակերպելով:

Ինձ համար երեք մեծագույն արժեք կա, երեք խորհրդանիշ՝ հայոց հողը, կանայք, երեխաները: Հողը հասկանալի է, իսկ կանայք են ծնում այս հողի պաշտպաններին: Եվ բոլորը, թե իշխանությունը, թե բանակը, այս երեք խորհրդանիշներին պետք է ծառայեն: Եվ հետաքրքիրն այն է, որ կենտրոնի սաներն այս երեք խորհրդանիշներն իրենց հոգու պրիզմայով են անցկացրել եւ նուրբ գույններով շաղախելով՝ դրանք այսօր որպես սուրբ մասունքներ վերադարձրել են մեզ՝ նկարների, քանդակների տեսքով: Եվ շնորհակալություն տեղական իշխանությանը, որ կենտրոնի կողքին է:

Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցին մնում էր շնորհավորել ցուցահանդեսի մասնակիցներին ու երեխաներին եւ ասել.

- Ամեն նկար այստեղ պատմություն է: Այսինքն, այս նկարներն իմ, քո, նրա, բոլորիս պատմությունն է: Այս ցուցահանդեսը կենտրոն հաճախող երեխաների գիտելիքների մասին է խոսում: Եվ նրանք ամեն տարի ոգեշնչող հաջողությունների են հասնում: Մենք՝ մեծերս, պատրաստ ենք այս երեխաների համար ստեղծել լավ պայմաններ: Նրանց ու մեր բոլորիս ընտանիքներին ցանկանում եմ բարեկեցություն, երկրին՝ խաղաղություն, որ մեր երեխաներն անհոգ մեծանան ու երբեք պատերազմ չնկարեն:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57

Խոսք հիշատակի

24.12.2024 10:29