Մուշեղ Բաբայան (Ջերմուկի Համո). «Եթե զոհ պիտի լինի՝ թող մենք զոհվենք եւ ոչ թե 18-20 տարեկան մեր խիզախ որդիները»

12.04.2016 11:02
6541

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարավային հատվածում ս.թ. ապրիլի 9-10-ի շրջագայության ընթացքում կամավորականների հետ հանդիպելու բազում առիթներ ունեցանք: Ինչպես արդեն նշել ենք, հանդիպումներ ունեցանք նաեւ «Հայդուկ» եւ «Արամազդ» ջոկատների հրամանատարներ Մուշեղ Բաբայանի (Ջերմուկի Համո) եւ Կորյուն Ղումաշյանի հետ:

Ահա թե ինչ ասացին նրանք մեզ հետ ունեցած զրույցում:

Մուշեղ Բաբայան (Ջերմուկի Համո), «Հայդուկ» ջոկատի հրամանատար

- Ապրիլի 2-ին ես եւ գնդապետ Սայադ Հայրապետյանը (Մասիսի Սայադը) ներկայացել ենք ՀՀ պաշտպանության նախարարություն եւ պատրաստակամություն հայտնել մեր ջոկատով հակամարտության գոտում կատարել մարտական հանձնարարություն: Թույլտվություն ստանալուց հետո կազմավորել ենք մեր ջոկատը՝ հանրապետության տարբեր բնակավայրերի բնակիչներ ընդգրկելով: Այնքան շատ մարդ էր հավաքվել, որ մի մասը ստիպված էինք թողնել ռեզերվում:

Մեր ջոկատը դրել են ՀՀ զինված ուժերի բանակային 1-ին կորպուսի տրամադրության տակ: Ճիշտ է, առայժմ մարտական գործողությունների չենք մասնակցել, բայց պատրաստ ենք կատարելու ամենադժվար առաջադրանքը:

Այս օրերին ամենեւին էլ պարապ չենք, անընդհատ պարապմունքների, դասընթացների մեջ ենք:
Ջոկատի անձնակազմի տրամադրությունը շատ բարձր է, մենք համակարծիք ենք բոլոր նրանց հետ, ովքեր թշնամուն մեկ թիզ հող անգամ զիջելուն դեմ են: Այդ առաքելությամբ էլ եկել ենք այստեղ: Եկել ենք կանգնելու 18-20 տարեկան մեր որդիների կողքին. եթե զոհ պիտի լինի՝ թող մենք զոհվենք եւ ոչ թե 18-20 տարեկան մեր խիզախ որդիները:

Ասեմ նաեւ՝ 1993-ին այս տարածքում է գործել իմ մարտական ընկերոջ՝ Մասիսի Սայադի ջոկատը, այնպես որ տեղանքը մեզ քաջածանոթ է եւ կարող ենք լուրջ մարտի բռնվել թշնամու հետ:

Կորյուն Ղումաշյան, «Արամազդ» ջոկատի հրամանատար

- Տիգրանականներով ենք ստեղծել մեր նոր ջոկատը:

Հայտնի չէ, թե որքան ժամանակ կմնանք այստեղ: Պատրաստ ենք մնալու այնքան, ինչքան անհրաժեշտ կհամարի հրամանատարությունը: Մի խոսքով՝ սպասում ենք հրամանի: Բայց եւ ամենօրյա պարապմունքների մեջ ենք, թեեւ պատրաստված ենք եկել՝ հրազենն ու ռազմական որոշ միջոցներ օգտագործելու մեջ հմտացած: Հենց նոր ենք վերադարձել հրաձգարանից. Ղուկաս Հարությունյանը որերորդ անգամ մեզ ապշեցրեց իր դիպուկ հրաձգությամբ, 20-25 տարի զենք չէր վերցրել ձեռքը:

Հպարտանում եմ մեր ժամկետային զինծառայողներով. ի՜նչ տղերք են, հարգանք նրանց ծնողներին, ուսուցիչներին, որ նման սերունդ են դաստիարակել: Հավատացեք՝ ժամկետային ամեն մի զինվոր իսկական հերոս է: Հոգեկան ծանր ապրումներ ունեցող, վախեցած, ընկճված զինվոր այսքան ժամանակ չեմ հանդիպել: Իրենք գիտեն, որ սրբազան գործ են կատարում՝ հայրենիք են պաշտպանում, եւ հանուն այդ սրբազան գործի պատրաստ են ամեն ինչի…

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

17.10.2026 23:53

ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ուշադրության չէր արժանանում, բայց հիմա մեզ սկսել են լսել. Ռոման Խուդոլի

17.10.2026 23:49

Ձորաստան գյուղում վերաբացվեց մշակույթի տունը

17.10.2026 19:00

Խուդաթյանն ու Ջհանյանը լեռնամետալուրգիայի ոլորտում հուշագիր ստորագրեցին

17.10.2026 18:41

Նախընտրական Գորիս․ Առուշ Առուշանյանը՝ խոշորացվող համայնքի հիմնախնդիրներից մի քանիսի մասին (տեսանյութ)

17.10.2026 16:40

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում

17.10.2026 14:35

Որպես հանքարդյունաբերող՝ մենք ավելի հակված ենք կայուն զարգացում տերմինն օգտագործել. Արմեն Ստեփանյան

17.10.2026 12:35

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026

17.10.2026 10:27

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22