Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ, ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.09.2017 11:02
2001

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ԲՈՒՀ-երի եւ դպրոցների պատասխանատուներին, դասախոսներին եւ մանկավարժներին, ուսանող եւ դպրոցական Մեր զավակներին՝ Գիտելիքի, գրի, դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա առիթով:

Սքանչելի եւ մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը: Մեր ժողովուրդը դարերի մեջ, անգամ աղետալի ժամանակներում, արժևորել է ուսումը, վառ պահել իմացության սերը եւ իր կրթօջախների լույսը: Արդարեւ, ուսյալ եւ կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջեւ կանգնած խնդիրներին եւ իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատությունները հայրենիքում եւ սփյուռքում օրեցօր զորանան եւ առավել արդյունավորեն իրենց առաքելությունը՝ կրթելով մեր զավակներին համակողմանի իմացությամբ, հավատավոր ու հայրենասեր հոգով, որպեսզի կարող լինեն նորարարությունների, ստեղծագործական սլացքների եւ շարունակեն քրիստոնյա մեր ժողովրդի ներկայությունը աշխարհում, որ թեպետ փոքրաթիվ, բայց իր ստեղծածով միշտ համեմատվել է մեծերի հետ:

Մեր գնահատանքն ենք բերում կրթության գործի պատասխանատուներին, դասախոսներին ու մանկավարժներին՝ բարեջան ու նախանձախնդիր գործունեության համար: Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր, չթերանան իրենց պարտականություններում, որ ամուր հիմքերով սկզբնավորվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր հայրենիքի ու ժողովրդի:

Աղոթք ենք բարձրացնում, որ Աստված օրհնի ջանքերը կրթության նվիրյալների եւ քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին: Օրհնյալ ուսումնական տարի, առատ արդյունքներ ու բարի վաստակ: Ամեն:

Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

1 Սեպտեմբերի, 2017
armenianchurch.org

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40