Ադրբեջանը խնդրել է ՄԻԵԴ-ին երկարաձգել գերեվարվածների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու ժամկետը

26.09.2022 21:02
999

Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով գերեվարած անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար: Էսկալացիայի առաջին իսկ օրերից իրավապաշտպանների խումբը հրատապ միջոց կիրառելու դիմումներ է ներկայացրել Եվրոպական դատարան՝ ապահովելու գերության մեջ հայտնված անձանց կյանքի, առողջության իրավունքներն ու հայրենադարձումը: ՄԻԵԴ-ի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 26-ը ժամանակ էր խնդրել: Ժամանակը դեռ չլրացած՝ ադրբեջանական կողմը դիմել է դատարան՝ մինչև այս հիգշաբթի ժամկետը երկարաձգելու համար:

Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Ընդհանուր մեր վստահորդների թիվը 15-ի է մոտենում: Մեր վստահորդներից 3-ի վերաբերյալ որևէ տեսանյութ կամ ապացույց չի եղել նրանց գերի ընկնելու վերաբերյալ, սակայն Կարմիր խաչի միջոցով է հաստատվել նրանց գերեվարման փաստը: Նրանք անհետ կորած են համարվել, ուստի դեռ վաղ է ասել, թե քանի գերի ունենք:

Կախված սեպտեմբերի 29-ի՝ Ադրբեջանի պատասխանից, գուցե հնարավոր լինի հստակ նշել, թե քանի զինծառայող է հայտնվել գերության մեջ, քանիսի ճակատագիրն է դեռևս անհայտ՝ ընդգծում է իրավապաշտպանը: Փաստաբանական խմբի դիմումների հիման վրա դատարանը հարցումներ է ուղարկել Բաքվին: Այս պահի դրությամբ հրատապ միջոց կիրառելու որոշում դեռևս կայացված չէ:

Արտակ Զեյնալյան - Այս միջոցների կիրառումը այնպիսի միջոցառումներ են, որոնք անիմաստ չեն դարձնի վերջնական դատական ակտը: Սա կյանքի իրավունքը ապահովելուն, պաշտպանելուն է վերաբերում: Որ անդառնալի չլինեն փոփոխությունները, ներկայացրել ենք ռիսկերը, որ այնտեղ գտնվելը կյանքին վտանգ է սպառնում: Այդ հիմնավորումների ազդեցության տակ ՄԻԵԴ-ը 2020-ին բազում որոշումներ է կայացրել, հիմա հիմնավորվում են առատ ապացույցներով այդ ռիսկերը:

Իրավապաշտպանի ձեռքի տակ դեռևս չկան խոշտանգման դեպքերի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության տվյալները: Ըստ Զեյնալյանի՝ բացառությամբ հրապարակված մեկ տեսանյութի, այլ ապացույցներ չունեն, լինելու դեպքում պատրաստ են միջազգային ատյաններում հանդես գալ նաև խոշտանգվածների իրավունքների պաշտպանությամբ:

1lurer.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22