Նա հեռացվեց Սյունիքից, բայց նրա ապօրինությունների հետաքննությունը նոր-նոր է միայն սկսվում

23.05.2018 11:24
3835

Վերջապես կարող ենք արձանագրել պատմական փաստը՝ հրոսակը, ով 2016թ. հոկտեմբերի 6-ին նշանակվեց Սյունիքի մարզպետ՝ մեր սրբասուրբ երկրամասը պղծելու եւ թալանի ենթարկելու համար, իջեցված է նժույգից ընդմիշտ…

Հարգանք բոլոր նրանց, ովքեր մեկուկես տարում չպառկեցին նրա կեղտոտ ոտքերի տակ, ովքեր աջակից չեղան չարագործին, ովքեր երեսուն արծաթի ուժով չդավաճանեցին իրենց կոլեկտիվներին, իրենց ընկերներին, իրենց բնօրրանին, իրենց նախնիներից ժառանգություն ստացած հողուջրին, ովքեր չմիացան ստրուկների նախիրին եւ գործ տվողների, մատնիչների գնդին:

Հենց նրանց կամքով ու ջանքով, հենց նրանց տոկունությամբ եւ արիությամբ դեռեւս մեկ տարի առաջ Սյունիքում սկիզբ առավ մի շարժում, որը, առանց չափազանցության, հավասարազոր էր ազգային-ազատագրական պայքարի:

Այո, ազգային-ազատագրական պայքար էր դա, քանի որ ոչ մի նվաճող դարերի ընթացքում՝ պարսից Հազկերտից ու Շապուհից սկսած, արաբներից, սելջուկներից ու մարդակեր Թեմուրից սկսած մինչեւ օսմանցիներ, այդպիսի դաժանությամբ չէին վարվել Սյունիքի հետ, այդպիսի ընչաքաղցությամբ չէին թալանել մեր երկրամասը, որքան Վահեի գլխավորած ավազակախումբը:

Սակայն դրանով մեր անելիքները չեն ավարտվում. նրա սյունիքյան հանցանքները մեկ առ մեկ գնահատելու իրավական գործընթացը նոր-նոր է միայն սկսվում:

Որեւէ ապօրինություն ու կամայականություն՝ թույլ տրված ավազակախմբի ու Վահեի երդվյալ ստրուկ համայնքապետերի, մյուս սպասավորների կողմից, չպետք է մնան առանց գնահատականի:

Դա արժանապատիվ Սյունիքի անբեկանելի եւ անսակարկելի խնդիրն է պատմական այս հանգրվանում:

Քանի դեռ Վահեի ամեն մի արարք չի ստացել իրավական գնահատական, քանի դեռ նա (ավազակախմբի մյուս անդամների հետ) չի վերադարձրել մեր երկրամասից գողացածը, քանի դեռ չի հատուցվել առանձին մարդկանց հասցված բարոյական վնասը, Վահե Հակոբյանի խնդիրը չի կարող փակված համարվել, թեեւ ինքն արդեն իսկ (ինչպես գուշակել ենք ամիսներ առաջ) Սյունիքի նորագույն պատմության աղբանոցում է…

Սյունեցիներն աշխարհի ամենամեծահոգի մարդիկ են:

Սյունեցիներն աշխարհի ամենաներողամիտ մարդիկ են:

Բայց եւ Սյունիքը չի կարող մոռանալ այն ավերածությունները, որ կատարվեց մարզպետի գլխավորությամբ եւ ընդդեմ սյունեցիների:

Դա ամենեւին էլ վենդետա չէ (ինչպես հիմա ընդունված է ասել), վրեժխնդրություն չէ, քինախնդրություն չէ:

Դա ընդամենը Սյունիքի տրորված, ցեխոտված արժանապատվությունը վերականգնելուն միտված բնական, ազնիվ եւ անխուսափելի քայլ է:

Եվ ուրեմն՝ Սյունիքում սկիզբ առած նոր ժամանակի առաջնահերթ խնդիրը վահեհակոբյանական կեղտից Սյունիքի սրբազան հողը մաքրելու աստվածահաճո եւ հույժ ազգային գործն է:

Դա նաեւ զգուշացում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն հետայսու ծաղրել Սյունիքի արժանապատվությունը, ովքեր կփորձեն Սյունիքում զբաղվել գաղութարարությամբ, ովքեր Սյունիքը դուրս կդնեն Հայաստանի Հանրապետության սահմանադրության տիրույթից, ովքեր կփորձեն միջնադարյան ինկվիզիցիայի մեթոդներով պայքարել խոսքի ազատության եւ լրատվամիջոցների դեմ:

Նոր մարզպետի հետ կապված մեր հույսերը շատ-շատ են: Մարզը կանգնած է քաղաքացիական համերաշխության, սիրո եւ բարեկամության մթնոլորտի վերականգնման հրամայականի առջեւ. առանց համերաշխության, առանց սիրո եւ բարեկամության Սյունիքը չի կարող հզոր լինել:

Բայց, նախեւառաջ, իբրեւ առաջին քայլ, սպասում ենք Վահեի կողմից պաշտոնանկ արված բոլոր կադրերի (առանց բացառության) վերականգնում իրենց տեղում, նրա կողմից նշանակված բոլոր կադրերի (առանց բացառության) պաշտոնանկություն:

Մարզպետի տեղակալ-տեսիլք Վարդանը, մարզպետի թաշկինակ Ռուդոլֆը (Մերի Գանդալյանի թեւից բռնած), ովքեր նպաստեցին սյունիքյան իշխանության ուզուրպացիային, ովքեր իրենց պաշտոնեական լիազորությունները կամավոր նվիրեցին Երեւանից բերված ինչ-որ մի նաժիշտի՝ Միլենա անունով, րոպե առաջ պետք է հեռանան մարզպետարանից:

Սպասում ենք, որ Վահեի հետեւից կհեռանան նաեւ մարզի համայնքների ղեկավարները, ովքեր ոչ միայն ընտրված չեն ժողովրդի կողմից, այլեւ գործակից եղան գաղութարարներին՝ ընդդեմ սյունեցիների դեմ ծավալված պայքարում:

Ավազակախումբը պետք է հեռանա նաեւ Քաջարանից, բայց միայն նրա գործունեությունը՝ 2014-ի օգոստոսից ի վեր, հանգամանալից ստուգելուց  հետո:

Պատգամավորի իր մանդատը պետք է վայր դնի Ավետ Սարգսյանը, ով չի ընտրվել սյունեցիների կողմից, ով իր մանդատի ուժով միացել է ընդդեմ սյունեցիների ծավալված պայքարին:

Պետք է չեղյալ հայտարարվեն սեփականության վերաբաշխման ուղղությամբ վերջին մեկուկես տարվա ընթացքում մարզում կատարված բոլոր գործարքները:

Պետք է չեղյալ հայտարարվեն Վահեի ու համայնքապետերի կողմից այդ ընթացքում անցկացված մրցույթների (կապված համայնքների անշարժ գույքի հետ) արդյունքները:

Պետք է վերանայվեն բոլոր քրեական գործերը, որ Սյունիքի իրավապահները հարուցել են Վահե Հակոբյանի հանձնարարությամբ կամ նրա տված կաշառքով, որ կարճվել են Վահե Հակոբյանի հրահանգով կամ նրա տված կաշառքով, որոնց նախաքննության ժամկետները երկարաձգվել են Վահեի թելադրությամբ կամ նրա տված կաշառքով:

Պետք է հատուկ քննության առարկա դարձնել այն իրավապահների գործունեությունը, ովքեր գործել են ավազակապետի կամքով եւ ընդդեմ սյունեցիների:         

Եվ միայն առաջնահերթ այդ քայլերից հետո կանաչ ճանապարհ կբացվի քաղաքացիական համերաշխության համար, որի կարիքն այնքա՜ն շատ ունի Սյունիքը:

Եվ միայն այդ քայլերից հետո Սյունիքը կվերադառնա զարգացման բնականոն հուն:

Եվ միայն դրանից հետո Սյունիքը կլծվի պատմական իր առաքելությանը՝ լինել անկախ Հայաստանի, հայոց պետականության ու ինքնիշխանության, նաեւ հայոց արժանապատվության ապառաժեղեն քարը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41