Նա Մեղրու պատմության հիանալի գիտակն էր

20.06.2016 15:25
2834

Կյանքից անսպասելիորեն հեռացավ բազմավաստակ ուսուցչուհի, երկարամյա մանկավարժ, բանաստեղծական նուրբ գոհարների հեղինակ, մեղրիասիրահար Լիլիկ Պողոսյանը: Անսպառ էներգիայով լեցուն մտավորական, ում մասին ասում էին, թե Մեղրու պատմության հիանալի գիտակ է: Նրա հայեցի ճոխ բառապաշարը, հռետորական բացառիկ արվեստը, հայկական բառ ու բանով համեմված խոսքը բազմիցս էին գերել մեծ լսարանների, հպարտությամբ տոգորել մեղրեցիներիս:

Էությամբ բարեկիրթ էր, հիանալի կազմակերպիչ, մտահղացումներով լեցուն անձնավորություն, հոգով իսկական մանկավարժ: Նվիրյալ էր իր մասնագիտությանն ու հարազատ դպրոցին, որը ղեկավարեց շուրջ 23 տարի: Չորս տասնամյակից ավելի ոսկեղենիկ մեսրոպատառով ուղղագրություն եւ շարահյուսություն է ուսուցանել սերունդներին, նրանց գերել Նարեկացու ու Եղիշեի, Թումանյանի ու Չարենցի մասին իր փայլուն գիտելիքներով: Ուրախանում ու հպարտանում էր իր սաների հաջողություններով: Նրա համար «դժվար» աշակերտ չկար: Հոգեբանորեն օգնում էր, որ ուսման մեջ թերացողը կամ վարքից շեղվողը գտնի իր տեղը կյանքում: Չէր հանդուրժում ծուլությունն ու անպատասխանատվությունը, քծնանքն ու անարդարությունը: Բացախոս էր ու արդարամիտ, անչափ նրբանկատ էր, հարգալից շրջապատի նկատմամբ: Չափից ավելի պատասխանատու էր ցանկացած գործում: Ազգային մշակույթի երկրպագու էր եւ դրան զուգահեռ նորի, առաջադեմի ջատագով:

Նրա տարիների աշխատանքը գնահատվել է բազմաթիվ պատվոգրերով ու մրցանակներով: Առաջիններից էր տարածաշրջանում, որ արժանացավ «Ակսել Բակունց» հուշամեդալի:

Դպրոցը նրա երկրորդ տունն էր, մանկավարժությունը՝ տարերքը: Ընդամենը մեկ տարի առաջ էր անցել վաստակած հանգստի, բայց դպրոցի հետ կապը չէր կարողանում կտրել: Ինքը դպրոցին էր շատ պետք, դպրոցը՝ իրեն: Կարծես թե տալու, ավելացնելու ծրագրեր ուներ, աջակցելու սիրելի դստերը՝ երիտասարդ տնօրենին: Հասցրեց վերջին անգամ մասնակցել այս տարվա շրջանավարտների «Վերջին դաս» արարողությանը, ասես հրաժեշտի էր եկել ընդմիշտ իր սիրելի աշակերտներին: Բոլորին սիրալիր ժպտաց, շնորհավորեց, բարեմաղթանքներ հղեց: Ու իր աշակերտների, գործընկերների, մեղրեցիների հիշողության մեջ մնաց այդպես արժանապատիվ, ժպտերես, կենսախինդ, բարեհամբույր ընկեր Պողոսյան, ով անսպասելիորեն գնաց հավերժության գիրկը: Բայց   վստահ ենք, որ նրա խոսքն ու խորհուրդը դեռ երկար կհնչեն դպրոցի կամարների ներքո: Նրա հիշատակը վառ կմնա ճանաչողների, գործընկերների, սաների, երախտագետ մեղրեցիների հիշողության մեջ:

Մեղրու N2 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40