Նախ՝ գեղանկարչություն, հետո՝ համերգ

16.08.2021 14:29
1311

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում հանդես եկան Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբը և մենակատարները: Համերգը երկու մասից էր բաղկացած. նախ՝

հնչեց Առնո Բաբաջանյանի, այնուհետև՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի՝ տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները: Հնչեցին երկու կոմպոզիտորների մոտ ու հարազատ երգեր, գործիքային կատարումներ:

Հանդիսականը, մինչև համերգը սկսվելը, ծանոթացավ երիտասարդ գեղանկարիչ Նարեկ  Տերյանի ստեղծագործություններին: Նարեկը թատրոնի նկարիչն է, բեմական ձևավորումներ է անում:  22-ամյա արվեստագետը, իր ասելով, ստեղծագործական որոնումների մեջ է, բայց, այնուամենայնիվ, ցուցահանդեսում ներկայացված կտավներում հասունության դրոշմ կար: Ցուցադրանքի մի մասը բաբաջանյանական թեմաներով էր՝ նվիրված մեծ կոմպոզիտորի 100-ամյակին:

Հայաստանի պետական երգի թատրոնը և ցուցահանդեսը շրջեցին երեք մարզով, Սյունիքում հանդես եկան Սիսիանի տարածաշրջանի Դարբաս գյուղում, Մեղրիում և մարզկենտրոնում:
 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40