Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ. Ռուբինյան

11.06.2024 16:03
665

Հայաստանը Թուրքիայից ակնկալում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման պայմանավորվածության կատարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմից մեր բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտին հասցրել, անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այս պայմանավորվածությունը կիրականացվի»,-նշեց Ռուբինյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ կա պայմանավորվածություն հանդիպելու, սակայն ժամկետի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։

Հարցին, թե դա կա՞րող է պայմանավորված լիներ, որ Թուրքիան ձգձգում է և նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Ռուբինյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանը բացվի և մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-եզրափակեց Ռուբինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40