Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2019 09:57
1261

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.
 
«Սիրելի՛ ուսուցիչներ,
 
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
 
Դուք   իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, եւ վայելում եք մեր ժողովրդի հարգանքն ու  սերը:
 
Դպրոցական երկար ու ձիգ տարիների ընթացքում դուք գտնվում եք ձեր աշակերտների կողքին, սովորեցնում եք ոչ միայն գրել ու կարդալ, այլեւ տարբերել ճիշտն ու սխալը, գիտելիքների հետ միասին տալիս եք կյանքի անմոռաց դասեր, որոնք ուղեկցում են նրանց հետագա բոլոր տարիների ընթացքում: 
Թանկագի՛ն ուսուցիչներ,
 
Մենք միշտ հիշում ենք ձեզ, ձեր բարի խորհուրդներն ու խրատները, ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, ձեր մեծ հոգու ջերմությունը, որ շռայլորեն տվել եք մեզ՝ ձեր անթիվ ու անհամար սաներին: Հիշում ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ: Եվ թող գիտության անդաստանում ձեր ցանած սերմերը ծլարձակեն եւ առատ բերք տան՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու զորացման:  
 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

artsakhpress.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34