Նախագահ Սարգսյանը հրավիրել է Գերմանիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան

28.11.2018 11:24
1163

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։

Այնուհետև տեղի է ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ողջունել դրանց խաղաղ բնույթը։

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում․ «Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում` իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում։ Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան-Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաև որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, և մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարևոր և ուսանելի կարող է լինել»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաև աջակցությունը ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես հեռանկարային է համարվել բարձր և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների և գիտաշխատող­ների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

Նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից։ 

 armenpress.am

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12