Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին

05.03.2018 14:41
1352

Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար:

«Պարո՛ն նախագահ, կրկին թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր բարի եւ դեպի մեր հայրենիքի ապագան նպատակաուղղված խոսքերի համար: Իհարկե, ինչպես Դուք նշեցիք՝ ընտրվելուց առաջ ժամանակ ունեի ոչ միայն մտածելու, այլ նաեւ գործելու՝ հանդիպելու մեր հայրենակիցներին տարբեր երկրներում՝ սկսած հայրենիքից՝ Հայաստանից, հայրենի Արցախից, հանդիպելու ե՛ւ ղեկավարությանը, ե՛ւ առանձին անհատների, տարբեր կուսակցությունների ու սփյուռքի կառույցների: Ավարտելով այդ հանդիպումները եւ այսօր ընտրվելով Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահ՝ թույլ տվեք նախ եւ առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի եւ առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչեւ այսօր: Եվ թույլ տվեք նաեւ իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել եք: Սա, պարո՛ն նախագահ, ես ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի եւ մեկը, ով վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը: Իհարկե, շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը եւ փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար:

Անշուշտ, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի շատ ավելի խորը հարաբերությունները եւ պայմանավորվածությունները Եվրամիության հետ, մասնակցությունը նոր բազմաթիվ միջազգային կառույցներում եւ ընդհանրապես տնտեսության մեջ տեղի ունեցող նոր դրական փոփոխությունները հիմք են տալիս վստահությամբ նայելու ապագային եւ ինձ մեծ լավատեսություն են ներարկում, որ ապագա տարիները՝ առնվազն յոթ տարին, որ ես պետք է ծառայեմ որպես հանրապետության նախագահ, լինելու են ակտիվ աշխատանքի տարիներ: 

Պարո՛ն նախագահ, ինչպես ասել եմ ե՛ւ Ձեզ, ե՛ւ շատ գործընկերների, պատրաստ եմ լիովին նվիրվելու այս գործին Սահմանադրությամբ նախատեսված նախագահական գործունեության սահմաններում՝ ամբողջ սրտով, հոգով եւ իմ փորձառությունը, իմ գիտելիքները ներդնելով այդ շատ կարեւոր գործին: Գործի, որը իրականում նաեւ շարունակությունն է հանրապետության առաջին, երկրորդ եւ Ձեր նախագահության տարիների»,- ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

president.am

02.03.2018

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22