Քոլեջների բլոկում կադրային ջարդ է

14.10.2025 11:09
879

«ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանը երեկ աշխատանքից ազատել է մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և մասնագիտական կրթության և ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին, ինչպեսև՝ մի շարքային աշխատողի: Մեր տեղեկություններով, նրանց նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել. թեման Սպիտակի պետական քոլեջում կրթաթոշակների հետ կապված յուրացումներն են։ 

Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ սխալ ձևով են կրթաթոշակները բաժանվել ուսանողներին։ Վարչության պետ Արմենուհի Պողոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե խոսքը որ ժամանակահատվածին է վերաբերում և որքան գումարի մասին է, ասաց միայն, որ վարչությունը մեղավոր չէ. «Նախարարությունը ոչ մի բան չի արել, առավել ևս՝ միտում չի եղել, վարչությունը մեղավորություն չունի, թերացումը եղել է քոլեջի ներսում»: Այսինքն՝ ձեր նկատմամբ հանիրավի՞ են ծառայողական քննություն իրականացրել։ «Անհամաչափ»: 

Ի դեպ, Պողոսյանը եղել է կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկարամյա օգնականը և այդ ժամանակներից է համակարգում: Ոմանք չեն բացառում, որ այս ազատումները ևս նախկինների «քոքը» գերատեսչություններից կտրելու շրջանակում են արվում»։

«Հրապարակ»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40