Նախանշում են համագործակցության եզրերը

18.08.2023 15:59
1076

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հարավային վարչական շրջանի և Կապանի համայնքապետարանի աշխատակազմերի հանդիպումը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրերին երախտագիտություն հայտնեց հանդիպման հրավերն ընդունելու համար և նախանշեց  այն ոլորտները, որոնց շրջանակում կարող են համագործակցել։

Մոսկվա քաղաքի  կառավարության միջազգային տնտեսական կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգոր Տկաչը, Մոսկվա քաղաքի հարավային շրջանի պրեֆեկտուրայի ապարատի ղեկավար Ալեքսանդր Երոշինը իրենց խոսքում հստակեցրին  այդ համագործակցության  եզրերը Կապան քաղաքի և Մոսկվա քաղաքի հարավային վարչական շրջանի միջև։

Հանդիպումից հետո հյուրերը հետաքրքրվեցին էլեկտրոնային գրադարանի գրքային ֆոնդով, ծանոթացան գրքերի ցուցադրանքին, այդ թվում՝ ռուսական գրքի:

Այնուհետև կողմերի ներկայացուցիչները եղան Կապանի արվեստի թանգարանում, Կապանի մարմնամարզության մանկապատանեկան  մարզադպրոցում, արվեստի մանկական դպրոցում, թիվ 3-րդ միջնակարգ դպրոցում, ռուսական գրքի տանը  («Дом русской книги»):

Այցելեցին Վահանավանք։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40