Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

31.07.2018 20:16
1306

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովման, աղբահանության ծառայություն մատուցող ընկերությունների կամ համայնքների և իրավաբանական անձանց միջև ամբողջական իրավապայմանագրային հիմքի ձևավորման, աղբահանության վարձավճարների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիաների տրամադրման գործընթացում հանրապետության բոլոր բնակավայրերի ընդգրկվածության խրախուսման, համայնքապետարաններում իրականացվող փաստաթղթաշրջանառության և գործավարության որակական մակարդակի բարձրացմանն ուղղված հարցեր։

Խորհրդակցության արդյունքում նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է համայնքների բնակիչների հետ բացատրական աշխատանքներ իրականացնել հողի հարկի և գույքահարկի վճարումները պարտաճանաչ չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին, անհրաժեշտ նախապատրաստական քայլեր ձեռնարկել սեպտեմբերին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար, մարզերում բացառել իրավաբանական անձանց կողմից աղբահանության համար չվճարելու դեպքերը, շարունակել չսահմանված վայրերում կամայականորեն առաջացած աղբավայրերի փակման և կոնսերվացման գործընթացը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել Ֆրանկոֆոն ավանի տաղավարների մարզային բովանդակության հետաքրքիր ու գրավիչ կազմակերպման աշխատանքները։ Նախարարը մարզպետներին նաև տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսից կմեկնարկի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը և կոչ արել, որպեսզի համայքներն իրենց բյուջետային պլանավորումներն իրականացնեն սուբվենցիոն ծրագրերի հաշվարկներով։ 

 

mtad.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40