Նախարարի խոսնակը մանրամասնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին երեխայի խնամքի նպաստ նշանակելու կարգն և դիմելու ժամանակացույցը

08.12.2023 17:36
665

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մինչև 2 տարեկան երեխայի նպաստի նշանակման համար կկարողանան դիմել արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ից։

Այս մասին դեկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարինե Մանուչարյանը՝ պարզաբանելով, որ սկզբունքը նույնն է, ինչ կենսաթոշակների ու նպաստների համար դիմումների դեպքում։

«Նշեմ, որ այս նպաստները նշանակվելու են նույն սկզբունքով, ինչ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն է նախատեսել ՀՀ քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է խնամքի նպաստին, ապա այստեղ կա կարևոր տարբերակում՝ հաշվի առնելով, թե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին, թե դրանից հետո»,-մանրամասնել է Մանուչարյանը։

Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ համապատասխան նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողն ու երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանում։

Մանուչարյանի տեղեկատվությամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։

«Այս դեպքում, խնամքի չափը որոշելիս, հաշվի կառնվի նրա՝ խնամքի արձակուրդում գտնվելու փաստը։ Ընդ որում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10