Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ

13.05.2019 18:49
1080

Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։

Սուրեն Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների մասնակցության ու գործուն աջակցության անհրաժեշտությունը։ 
Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ոլորտի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում նպաստել կրթական գործընթացի մշակույթի բարելավման, բնագավառի վրա քաղաքական և վարչական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող ջանքերին։

Արայիկ Հարությունյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել մայիսի 26-ին հանրապետությունում անցկացվող կենտրոնացված առարկայական քննությունների վրա և առաջարկել նրանց միջոցներ ձեռնարկել՝ հեռավորությամբ պայմանավորված քննական կենտրոններ տեղափոխվելու դժվարություններ ունեցող աշակերտների համար անվտանգ և ապահով փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարար Պապիկյանը արդյունավետ է գնահատել պարբերական բնույթ կրող նախարարներ-մարզպետներ խորհրդակցությունների նման ձևաչափը և ընդգծել, որ այն հնարավորություն է ընձեռնում ոլորտային հարցերի շուրջ ձևավորել միասնական օրակարգ և գտնել արդյունավետ լուծումներ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10