Նախարարությունների թիվը նվազեցնելու նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է. Փաշինյան

29.01.2019 16:25
1202

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

«Ակնհայտ է, որ ներկայիս կառուցվածքը ֆունկցիոնալ առումով այնքան էլ արդյունավետ չէ: Ներդրումների համար կարևոր են պարզ կանոնակարգերը: Այս հարցերը սերտ փոխկապակցված են: Որքան շատ են նախարարությունները, այնքան ավելի շատ կանոնակարգերի կարիք կա, և բիզնեսի համար շատ խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա վերահաստատել է, որ Հայաստանում նախարարությունների թիվը կրճատվելու է: «Մենք հույս ունենք, որ դրանով կնվազի այն կանոնակարգերի քանակը, որոնք իրականում պետք չեն, օգտակար չեն, կմնան այն կանոնակարգերը, որոնց կարիքը պետությունն ունի, որոնք իսկապես օգտակար են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է նախկին 17-ի փոխարեն ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, բնապահպանության նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, պաշտպանության նախարարություն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն, ֆինանսների նախարարություն: Այլևս չի լինելու Սփյուռքի նախարարություն:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40