Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում

12.04.2024 15:56
692

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում նախատեսվում են փոփոխություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրումը:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ ապրիլի 12-ի նիստում։

Ըստ այդմ՝ նախատեսվում է ծրագրում ավելացնել 12-րդ գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ՝ դրանով նախատեսելով հետևյալ գործողությունները՝

ա) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների, ներառյալ՝ նրանց անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի (այդ թվում՝ հողի) նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում,

բ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում,

գ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովում:

Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության կատարման պատասխանատու մարմին նախատեսել ՀՀ արդարադատության նախարարությանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40