«Նարա դանսն» էլ հանդես եկավ հաշվետու համերգով

16.06.2023 15:17
1606

Մարզկենտրոնում շարունակվում են հաշվետու համերգները: Հունիսի 15-ին Կապանի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում հանդես եկավ «Նարա դանս» պարերի ստուդիան «Հազար գույներ պարարվեստում» խորագրով: Կապանի պարային մշակույթում «Նարա դանս»-ը մնայուն տեղ ունի գրաված՝ հիմնադրված 2000-ին Կապանի մշակույթի կենտրոնում (հիմնադիր և պարուսույց Նարինե Մովսիսյան): Այժմ ստուդիա են հաճախում 100-ից ավելի երեխա, ովքեր ընդգրկված են տարիքային տարբեր խմբերում: Այս տարի վերջապես «Նարա դանսը» տեղափոխվել է երկար սպասված, հարմարավետ պարասենյակ: Ստուդիայի սաները համաքաղաքային միջոցառումների և փառատոների մշտական մասնակիցներն են: Վերջերս կայացած «Նազանք-2023» բազմաոճ պարերի հանրապետական փառատոնին մասնակցեց ստուդիայի ավագ խմբի սաները:

«Նարա դանսի» համար շատ կարևոր էր մասնակցությունը հայ պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի Արտաշես Կարապետյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Պարատուն-2023» ամենամյա փառատոնին, որտեղ պարգևատրվել են հուշամեդալով և պատվոգրով:

«Վերածնունդ», «Թագուհիս», «Փոքր Հայաստան» և այլ պարերը հանդիսականին անտարբեր չթողեցին:

Ժողովրդական հեզանազ պարին հաջորդում էր ժամանակակից ռիթմերով աշխույժ, հետո  գնչուական կրակոտ ռիթմերով պարերը: Հետո «Նարա դանս» ստուդիայի սաները կատարեցին եզրափակիչ պարը՝ իրենց պարուսույց Նարինե Մովսիսյանի գլխավորությամբ:

Իսկ վերջում երախտագիտության խոսքեր համայնքի ղեկավարին՝ հարմարավետ պարասենյակ ունենալու, ստուդիայի սաների ծնողներին՝ նվիրումի և ընդհանրապես հաշվետու համերգի կայացմանն աջակցած բոլոր-բոլորին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40