Նարեկ Մինասյանի անհատական երկրորդ ցուցահանդեսը

26.11.2018 14:48
1380

Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում վերջին ժամանակներս ցուցահանդեսի պակաս չկա: Նոյեմբերի 23-ին այստեղ եւս մարդաշատ էր, հավաքվել էին արվեստասերներ, տարբեր զբաղմունքի եւ տարիքի մարդիկ. բացվեց ՀՀ նկարիչների միության անդամ Նարեկ Մինասյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 28-ամյակին: Ըստ ամենայնի մի պատեհ առիթ՝ ծանոթանալու երիտասարդ գեղանկարչի ստեղծագործական աշխարհին:

Նարեկը նկարել է վաղ տարիքից: Գույնի եւ գծի լեզուն տիրապետելու առաջին դասերն առել է գեղանկարիչ Բորիկ Մինասյան հորից՝ Կապանի արվեստի դպրոցում: Մարզկենտրոնի համար 9 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանից տեղափոխվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետեւ ուսումը շարունակել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրիատում, որից հետո ավարտել նույն բուհի մագիստրատուրան գերազանցությամբ: Դիպլոմային աշխատանքն արժանացել է գերազանց գնահատականի: Ընդսմին պարգեւատրվել է բուհի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի անվան մրցանակով եւ դրամական պարգեւով:

Թեեւ երիտասարդ տարիքին, նրա գեղանկարները գտնվում են Անգլիայի, Մոսկվայի, Սանկտ- Պետերբուրգի, Մագդեբուրգի, Երեւանի մասնավոր հավաքածուներում: Սա Նարեկ Մինասյանի երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Իսկ ընդհանրապես նրա նկարները ցուցադրվել են տարբեր քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսներում: Այս անգամվա ցուցահանդեսում ներկայացված են նրա երեք տասնամյակից ավելի գեղանկարներ՝ հիմնականում քաղաքային թեմաներով՝ «Քաղաք», «Թղթախաղ N 8 կանգառում», «Սրճարան», «Բիլիարդ», «Մանեկենները Կապանում», «Ճախրանք քաղաքի հորիզոնում», «Փողոց»: Բայց այնպես չէ, որ գեղանկարիչը լիովին տրվել է ուրբանիստական թեմային. ցուցադրանքում տեղ են գտել հոգեվիճակներ արտացոլող գեղանկարներ՝ «Տագնապ», «Մայրություն», «Անդորր», «Գայթակղություն», «Կանացի ֆանտազիա», «Հանգիստ» եւ այլն: Եվ այս ամենը պատկերել է գունային հետաքրքրական լուծումներով: Ցուցահանդեսի այցելուների կարծիքը համընկնում էր. Նարեկը գեղանկարչության մեջ ուրույն ձեռագիր ունի՝ ոչ մեկին չնմանվող: Նրա նկարները չի կարելի շփոթվել մի այլ գեղանկարչի ստեղծագործության հետ, ինչը յուրաքանչյուր արվեստագետի ամենամեծ ձեռբերումն է: 

Այս միտքը մասնավորապես ընդգծեց գնահատանքի խոսքում արվեստաբան Սուսաննա Մարտիրոսյանը. «Նարեկն ինքնատիպ, ինքնուրույն մտածողությամբ, սեփական փիլիսոփայությունը գեղանկարչություն բերող նկարիչ է: Գեղարվեստի այս հզոր խառնարանի մեջ սեփական խոսքն ասել, համաձայնեք, շատ դժվար է, բայց Նարեկը փորձեց ու գտավ իր դիմագիծը: Ասում են՝ ամենակարեւորը սեփական դիմագիծը պահպանելն է: Ոչ միայն գտնելը,  այլեւ պահպանելը: Եվ Նարեկը քայլ առ քայլ գնում է այդ ճանապարհով: Անպայման պիտի ողջունել նրա ընթացքը եւ խրախուսել»:

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, ներկայացնելով օրվա խորհուրդը, հրապարակեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի շնորհակալագիրը՝ ուղղված Նարեկ Մինասյանին՝ Սյունիքի մարզի մշակութային կյանքի ակտիվ մասնակցության, ծննդյան 28- ամյակի եւ անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

Իսկ Նարեկի գեղանկարիչ հայրն ու առաջին ուսուցիչը որդու արվեստի մասին խոսելիս սահմանափակվեց մի նախադասությամբ՝ «Նարեկի նկարներն արդեն խոսում են նրա մասին»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40