Nas Daily–ն պատմում է երկրագնդի «ամենաաննորմալ» տեղերից մեկի մասին, որը Հայաստանում է

23.07.2018 12:44
1299

Հայտնի բլոգերը եղել է մոլորակի ամենատարօրինակ վայրերից մեկում։ Դիտեք տեսանյութը և կտեսնեք, թե ինչպես է ինտերնետի աստղին զարմացրել բնական անոմալիան։

Հայտնի բլոգեր Nas Daily-ն տեսանյութ է նկարել Հայաստանում և իր բաժանորդներին պատմել Արագած լեռան ճանապարհին գոյություն ունեցող անոմալիայի մասին։

«Այդ փորձն ամենախելահեղներից է։ Հայաստանում` Արագած լեռան վրա, կա փոքր բլուր, որտեղ բնության ինչ-որ տարօրինակ օպտիկական պատրանքի պատճառով թվում է, որ ճանապարհը բարձրանում է, երբ այն իրականում իջնում է», — տեսանյութին կից գրել է Nas Daily —ն։

Նրա խոսքով` այս հատվածում ամեն ինչ հակառակն է. իջնելը դժվար է, բարձրանալը` հեշտ։ Մեքենան չեզոք արագությամբ բարձրանում է լեռը։ Նույնը տեղի է ունենում ջրի, գնդակի և ցանկացած առարկայի հետ։

Ավելի վաղ Nas Daily-ի (իսկական անունը` Նուսեյր Յասին) 1 րոպեանոց տեսահոլովակի հերոսն էր դարձել Երևանի ամենասիրված անվաչմշկորդ Լևոն պապը։

Բլոգերը պատմել էր նաև Հայաստանի դպրոցներում ուսուցանվող շախմատի մասին, և նրա տեսահոլովակում նկարահանվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Nas Daily-ն մեկրոպեանոց տեսահոլովակ է նվիրել նաև Հայաստանի ցայտաղբյուրներին։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40