ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը․ Զախարովա

18.06.2026 18:52
368

ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության մասին:

«ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները միայն ափսոսանք են առաջացնում։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ այս ուսումնական ծրագրերի իրականացումը Հայաստանում դառնում է համակարգային. դրանք տեղի են ունենում ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։

Այսինքն՝ հայ զինվորականները կպատրաստվեն Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Մի ժամանակ նման բան անհավանական էր, բայց հիմա դա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայում։ Արևմուտքը ընկալում է այս ազդանշանները, եզրակացություններ է անում և սկսում է Երևանին տանել դեպի Ռուսաստանի հետ առճակատում»,-ասել է Զախարովան։

Նա ընդգծել, որ նման զորավարժությունները կարող են խաթարել Երևանի և Մոսկվայի միջև այս ոլորտում համագործակցության հեռանկարները: Նման զորավարժություններ պլանավորելիս կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների և նրանց հարևանների արձագանքները:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40