ՆԱՏՕ-ն կհասկանա Հայաստանին, եթե լինի այդպես

25.07.2018 10:56
1081

Հայաստանում սկսել են աշխուժորեն քննարկել Վրաստանում օգոստոսի սկզբին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցության հարցը: Վրաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը մասնակիցների թվում է: Հայաստանը դեռևս չի տալիս որոշակի պատասխան մասնակցության վերաբերյալ հարցին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանի մասնակցության հարցում, այսպես ասած, միակ խնդիրը կարող է լինել Ռուսաստանը, հակառակ պարագայում դժվար է պատկերացնել այլ պատճառ, թե Երևանը ինչու պետք է անորոշություն ունենար այդ հարցում: Մենք դեռ չգիտենք իհարկե, ինչպիսին կլինի որոշումը, սակայն անկասկած է, որ խնդիրը հենց այդտեղ է, և այդ ողղությամբ է, որ Երևանը հայացք է նետելու վերջնական որոշումից առաջ:

Ռուսաստանը մշտապես կոշտ է արտահայտվում Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության կապակցությամբ: Սա հասկանալի է, Մոսկվան չի ուզում դաշինքը տեսնել իր անմիջական կենսական շահերի տիրույթում: Բայց դա արդեն իրողություն է, և ակնհայտ է, որ Մոսկվան այդ հարցում այլևս ոչինչ անել չի կարող: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչ կարող է անել կամ ինչ կցանկանա անել ՆԱՏՕ-ն: Այստեղ դաշինքն ակնհայտորեն ձգտում է չսրել իրավիճակը և չգնալ ՌԴ-ի հետ կոնֆլիկտի՝ համարելով, որ վերջին հաշվով, ինքը Վրաստանում արդեն ներկա է և այդ ներկայությունը թեև ֆորմալ դաշինքային չէ, այլ գործընկերային, այդուհանդերձ դե ֆակտո Վրաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո: Ահա ելնելով այդ իրողությունից՝ դաշինքը ձգտում է ավելորդ խնդիրներ չառաջացնել Ռուսաստանին գրգռելու մասով և գնալ փոխզիջման՝ չշտապելով անդամակցության հարցում:

Այստեղ կարող ենք կանգ առնել և դիտարկել կամ պրոյեկտել իրավիճակը Հայաստանի մասով: Այն, որ Երևանի համար ՆԱՏՕ-ի ֆորմատներին մասնակցությունն ու գործընկերությունը հիմնարար նշանակության ռազմաքաղաքական անհրաժեշտություն է, ենթակա չէ քննարկման: Միևնույն ժամանակ, թերևս քննարկման ենթակա չէ և այն, որ Հայաստանին պետք չէ Ռուսաստանի հետ որևէ լարվածություն ու կոնֆլիկտային վիճակ, եթե դա չի առնչվում կենսական պետական ու ազգային շահին և անվտանգությանը: Իսկ ասել, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցությունն այդպիսի հարց է, մեղմ ասած, կլինի չափազանցություն, որովհետև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը գործնականում ունի շատ ավելի կարևոր հենքեր և ուղղություններ, որոնք գուցե հնչեղ չեն, այսպես ասած, միջազգային լրահոսի մասով, սակայն շատ ավելին են իրենց էֆեկտիվության ներուժով:

Եվ ուրեմն՝ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի խնդիրը պետք է լինի հենց այդ ուղղությունները փայփայելը և դրանք ավելորդ ռիսկերից զերծ պահելը: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր իշխանության պարագայում բազմաթիվ են տարբեր շահառու խմբերի փորձերը առաջացնել սրում, լարում ՌԴ-ի և Հայաստանի նոր կառավարության, Պուտինի և Փաշինյանի միջև՝ բարեբախտաբար, առայժմ թերևս հիմնականում անհաջող, ըստ երևույթին անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակն ու ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունն իր ամբողջականությամբ չդարձնել մեկ զորավարժության գերի, եթե Երևանին չհաջողվի բնականոն աշխատանքային գործընթացում չեզոքացնել Ռուսաստանից հնարավոր դժգոհությունը կամ այն մանիպուլյացիոն ալիքը, որն անկասկած հետևելու է մասնակցության որոշման դեպքում:

Այստեղ պետք է համոզված լինել, որ այդ ալիքը չի հասնելու Պուտինին և չի ունենալու իր ազդեցությունը նրա վերաբերմունքի և դիրքորոշման մասով: Հակառակ դեպքում, ինչպես ՆԱՏՕ-ն է, որ Վրաստանի անդամության հարցում գերադասում է չսադրել ավելորդ լարվածություն ՌԴ-ի հետ և նախընտրում է ավելի խորքային իրողություններն առաջ տանելը, այնպես էլ թերևս պետք է ըմբռնի Հայաստանի նույն մարտավարությունը, եթե Երևանը նախընտրի չսադրել Ռուսաստանի լարված արձագանք և գերադասի մեկ զորավարժությանը չզոհաբերել Հայաստանի ժողովրդավարացման և Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության ավելի լայն համատեքստը:

Այս ամենն, իհարկե, չի բացառում այն, որ Երևանն, այդուհանդերձ, արդյունավետ աշխատի Մոսկվայի հետ և չեզոքացնի մասնակցության ռիսկը, ինչը, անշուշտ, կլինի լավագույն արդյունքը: Բոլոր դեպքերում, մի բան անհերքելի է, որ Երևանը պետք է կայացնի պատասխանատու և հստակ որոշում՝ ինչպիսին էլ այն լինի:

1in.am

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19