Նացիստական Գերմանիայի ադրբեջանական լեգիոնը․ ռազմագործողությունները Եվրոպայում

23.05.2020 20:29
1238

Ադրբեջանի ղեկավարությունը և քարոզչամիջոցները տարիներ շարունակ այդ երկրի ներսում և արտասահմանյան հարթակներում ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկությունների տարածմամբ փորձում են Հայաստանը ներկայացնել իբրև «նացիստներին հերոսացնող երկիր»։ Նմանատիպ կեղծ պնդումները հատկապես ի ցույց են դնում այդ երկրի ղեկավարության երկերեսանիությունը, երբ ուսումնասիրում ենք նացիստական Գերմանիայի բանակի կազմում ադրբեջանական ազգային լեգիոնի գործունեությունը և լեգիոնի հրամանատարների հանդեպ վերաբերմունքը Ադրբեջանի ներսում։

Ադրբեջանում ներկայումս փորձում են չտեսնելու տալ այն փաստը, որ Հարավային Կովկասի ազգային լեգիոններից թվաքանակով ամենամեծը հենց ադրբեջանական լեգիոնն էր։ Բացի այդ, Գերմանիայի ղեկավարությունը, այդ թվում հենց Ադոլֆ Հիտլերը, քանիցս հայտարարել են, որ «վստահության արժանի են» միայն «իրական թյուրքական կազմավորումները» և, մասնավորապես, ադրբեջանական լեգիոնը։ Նացիստական Գերմանիայի առաջնորդը անվստահելի էր համարում հայերին և վրացիներին։ Այդ իսկ պատճառով 1943 թ․-ին նացիստական քարոզչական հաղորդման շրջանակներում լուսաբանվել է ադրբեջանական ազգային կոնգրեսի նիստը, ադրբեջանական լեգիոնին հանձնարարվել են «կարևոր առաջադրանքներ», այդ թվում՝ 1944 թ․ օգոստոսին Վարշավայում ապստամբության ճնշումը և հաջորդած պատժիչ գործողությունները։

Լեգիոնի հրամանատարներից Աբդուրահման Ֆաթալիբեյլի-Դյուդենդացու մասին 2017 թ․-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից «Գիտության զարգացման հիմնադրամի» օժանդակությամբ նկարահանվել է «Դյուդենդից Մյունխեն» փաստավավերագրական ֆիլմը։ Այնտեղ ելույթ է ունենում նաև ադրբեջանական լեգիոնի նախկին զինծառայողներից մեկը։

Ադրբեջանում հերոսացվում է նաև խորհրդային բանակի նախկին զինծառայող, մայոր Ա․ Ֆաթալիբեյլիին նացիստական բանակի կազմ հավաքագրած, լեգիոնի և ադրբեջանական ազգային կոմիտեի հիմնադիր Մեմեդ Էմին Ռասուլզադեն։ Նրա պատվին Ադրբեջանում տեղադրված են հուշարձաններ, 1994, 2007 և 2014 թթ․-ին թողարկվել են հոբելյանական փոստային նամականիշներ, իսկ 2013 թ․-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է պետական մակարդակով Մ․ Է․ Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը նշելու վերաբերյալ հրամանագիր։

Այս և այլ փաստերին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեսանյութում (ռուսերեն)։

Տարոն Հովհաննիսյան

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40