Նավակատիք եւ վերաօծում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

21.07.2026 16:18
465

2026 թ․ հուլիսի 11-12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցան Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողություններ, որոնք կատարեց Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

Հուլիսի 11-ին կատարվեց եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը։

Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը, կայացավ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։

Տոնակատարությանը մասնակցում էին հարյուրավոր գորիսեցիներ և հյուրեր հանրապետության տարբեր վայրերից։

***

1897 թվականին Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները նախաձեռնում են Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը՝ Վարարակն գետի աջ ափին: Կառուցման համար կազմակերպվում է հանգանակություն, որին մասնակցել է ողջ քաղաքը։

Ըստ բանավոր վկայությունների՝ եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ։

Եկեղեցին 1903 թվականին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ եւ խորան չի ունեցել։

1920 թվականին եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի եւ Արուսյակ Մինասյանի պսակադրությունը։

1921 թ. փետրվարի 21-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաեւ Գարեգին Նժդեհի Սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։

Հատկանշական է, որ այդ զորավոր սրբավայրի հիմնադրումը նաեւ նախա պատմություն ունի:

Ըստ ավանդության՝ Բարդուղիմեոս առաքյալը, Պարսկաստանից անցնելով Հայաստան, անցել է այս վայրով, եկեղեցու տեղում մի փոքրիկ վկայարան է կառուցել (նախկինում այդպիսի սովորություն է եղել):

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակ, այստեղ կառուցվել է մի փոքրիկ մատուռ: Նախկինում եկեղեցիներ կառուցվել են ո՛չ թե պատահական վայրերում կամ՝ ըստ հարմարավետության, այլ՝ 40 օր ծոմ են պահել, աղոթք են արել, որպեսզի Տեր Աստված ցույց տա, թե որտեղ կառուցեն տվյալ սրբավայրը, այսինքն՝ սրբավայրերը կառուցվել են Տիրոջ հայտնության շնորհիվ:

Պատահական չէ Խրիմյան Հայրիկի՝ Սուրբ Էջմիածնից գալն ու օծելը, Գարեգին Նժդեհի՝ հենց այս եկեղեցում Սպարապետ օծվելը, սա այն պարագայում, երբ Սպարապետը հաճախակի Տաթեւի վանքում էր մնում, պատահական չէր Սպարապետի ամուսնությունը հենց այս եկեղեցում:

Եկեղեցին գործել է մինչեւ 1926 թվականը։

Փակվելուց հետո օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, այնուհետեւ՝ մինչեւ 1988 թվականը, եղել է երկրագիտական թանգարան։

Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին։

1897-1904 թթ. Գորիսում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 1995-ին սկսեցին վերանորոգման աշխատանքները:

Սուրեն Խաչատրյանի եւ Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով եկեղեցին ձեռք բերեց իր վերջնական ու ամբողջական տեսքը:

1997-ի դեկտեմբերի 20-ին` ժողովրդական տոնախմբության վերածված օրը, հանդիսավոր պատարագով եւ օծման արարողությամբ վերաբացվեց Սբ Գրիգոր Լուսավորիչը:

Խաչի օծման արարողությունը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն:

https://www.facebook.com/reel/2476896319467796

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08