«Նայեցի այս ելույթն ու սարսափեցի». Ստյոպա Սաֆարյան

24.10.2018 11:59
1138

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայեցի այս ելույթը ու սարսափեցի… Բացատրեմ, թե ինչո՞ւ:
Որովհետև քաղաքական կուսակցությունները Ազգային ժողով են բերել կա՛մ բանից անտեղյակներ, կա՛մ անմեղսունակների, կա՛մ դեմագոգների: Ուզում ես հասկանալ, թե ինչո՞ւ է արտասվում: Մարիխուանայի ազատականացման համա՞ր: Ոչ: ԼԳԲՏ հնարավոր ամուսնության համա՞ր: Ոչ:

Նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը այլ բժշկական «թիմերի» չի հանձնում հիվանդին, որ նրանք բուժեն: Բայց, ասացե՛ք խնդրեմ, 1998-ից ձեր կուսակցությունը իշխանության մեջ է, էհ, բուժեիք: Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: Ուզում եք ասել՝ բժի՞շկ եք: Բայց կարծես թե ժողովրդին ինֆեկցիայով վարակողներից եք եղել ու նրան հասցրել վիրահատարան, ինչպես դուք եք ասում, ու Նիկոլ Փաշինյանն էլ փայլուն փրկել է հիվանդին… Հիմա արտասվո՞ւմ եք, որ Փաշինյանը կոնսիլիում չի անում: Բա 20 տարի կոալիցիայում եք եղել, 3 այլ փրկիչ-բժշկիչ ուժերի հետ: 20 տարի ունեիք կոնսիլիումի համար…. Բա ի՞նչ եք արել, եթե կոնսիլիում չեք արել…..

 

Վերջում Ղարաբաղի մասին, ու ոչ միայն տիկնոջ պահով: Հարգելի պատգամավորներ, քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչներ, դուք իսկապես գտնում եք, որ Ղարաբաղի հարցում մոտակա ժամանակներում ոչ հայանպաստ լուծում է լինելո՞ւ: Իսկապե՞ս: Երբ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև անդունդը ավելին է ասել, թե օրավուր ահռելի մեծանո՞ւմ է:

Դուք այդքան անտեղյա՞կ եք, անարհեստավա՞րժ եք, թե ուղղակի դեմագոգիան ու ստախոսություն եք քոքել: Բա էլ ինչու եք զարմանում, որ այս իմաստուն ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այս կոկորդիլոսի արցունքները չեն կարող անկեղծ համարել: Եթե գիտեք իրականությունն ու այսպես 3 մանեթանոց լացեր եք տալիս, ուրեմն մի զարմացեք, թե ինչու ձեզ ոչ մի բանի մոտ չեն թողնում ու չեն թողնելու: Եթե բեխաբար եք, գնացեք ձեր տներով ու զբաղվեք այլ գործով. այս գիտելիքներով դուք աղետ եք ազգի գլխին:

Եվ վերջապես, ազնիվ եղեք ու ԱՄՆ դեսպան Միլսի խոսքերը մի վերագրեք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը. դեսպանը գաղտնազերծել է, որ հողերը տալու համաձայնությունը նախկին իշխանություններն են տվել, ոչ թե նորերը…. Ինչ ասեմ՝ անպատկերացնելի սրտխառնոցառաջացավ այս կեղծավորությունից ու անազնվությունից»:

 

infosarm.ru

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34