ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

08.12.2021 17:21
1596

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Երեկ հրապարակում էի կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվորներ՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։

Հիշյալ հրապարակումից հետո ինձ զանգահարել կամ գրել են բազմաթիվ անձինք՝ կասկած հայտնելով գրառման իսկության վերաբերյալ։
Ի փարատումն այդ կասկածների ստորև ներկայացնում եմ գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ (իրականում դրանք շատ ավելին են)։ Գնահատականները Ձեզ եմ թողնում։

1․ Տուժող Ս․Ս-ն ցուցմունք է տվել այն մասին, եր (…) 62 հոգով շարունակել ենք քայլել դեպի,․․․,: (…) մոտ 15-20 րոպե այդտեղ նստելուց հետո որոշեցինք մոտենալ մեզնից առաջ գտնվող տղաներին, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Նրանք ասացին, որ թշնամու կողմից մաքուր ռուսերենով խոսացող մեկը նրանց ասել է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ նորմալ է, ․․․․, ուստի որոշեցինք հանձնվել: Ես էլ մոտեցա տեսա, որ ճանապարհին՝ մերոնց թողած զենքերից մի քանի մետր առաջ կանգնած էին 4-5 հոգի, որոնցից առջևի կանգնածը ռուսերենով վարժ լեզվով ասում էր, որ չվախենանք, կարգն է այդպես, որ զենքերը դնենք, առաջանանք իրենց մոտ: Քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են մոտ 7-8 հոգի ադրբեջանցիներ»:

2․ Տուժող Ռ․ Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) ամբողջ կազմով՝ 62 հոգով, ,․․․, լքեցինք այդ դիրքերը ,․․․,։ Մենք բոլորս մեզ մոտ եղած զենք զինամթերքներն հերթով հանձնեցինք, որից հետո ադրբեջանցիները կապեցին մեր ձեռքերը և ասացին, որ պետք է իրենց հետ գնանք ուր որ տանում են, որպեսզի մեզ տանեն հանձնեն քիչ հեռվում գտնվող ռուսներին, իսկ ով փորձի իրենց հակառակվել տեղում կսպանեն: Այդ վայրում կային շուրջ 7 հոգի ադրբեջանցի զինվորական և մեկ հրամանատար»: 

3․ Տուժող Մ․ Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «13.12.2020թ. ժամը 16-ի սահմաններում, մեր անձնակազմը 62 հոգով  քայլելով շարժվեցինք ,․․․, ուղղությամբ և այնտեղ կանգնած էին ադրբեջանցի զինծառայողներ:  Ադրբեջանցի զինծառայողները 3-4 հոգի էին, մեզ ասացին, որ պետք է զենքերը հանձնենք: Կրակներից մոտ 60-70 մետր հեռվում մթության մեջ երևում էին վրանները, որոնք երկուսն էին: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են 7-8 հոգի ադրբեջանցիներ»:

4․ Տուժող Ժ․ Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք դիրքը բարձրացանք ընդհանուր 62 հոգով: (…) քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված (…)»

5․ Տուժող Հ․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք ընդհանուր 62 հոգի ենք եղել: (…) Տվյալ վայրում գտնվում էին 3-4 ադրբեջանցի զինծառայողներ, որոնց կողքով ենք մենք անցել ու հանձնել զենքերը»:

6․ Տուժող Ս․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Ժամը 20:00-ի սահմաններում մենք հասանք նշված դիրքեր, ,․․, և ի զարմանս մեզ նշված դիրքերում տեսանք ադրբեջանական «Յաշմա»հատուկ ջոկատայիններին: Նրանք սկզբից կլինեին մոտ 6-7 հոգի: ,․․․, և մենք զենքերը հանձնել ենք»:

7․ Տուժող Յ․Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով Լիսագոր գյուղ՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատի և թուրք զինվորականներ մոտ 10-12հոգի», որոնց գերի ենք հանձնվել:

8․ Տուժող Վ․Հ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով նշված դիրք՝ տեսել ենք, որ ոչ ոք չկա: Իմանալով որ մյուս դասակը գտնվում է մեր թիկունքի ձախ հատվածում, շարժվել ենք այդ ուղղությամբ: Մեր տղաներից մի քանիսը մեզանից առաջ էին ընկել մոտ մի քանի հարյուր մետր ու երբ հասել են տղաների դիրքեր մտածելով, որ մեր տղաներն են, մտել են դիքեր  հասակցել են, որ ադրբեջանցիներն են: Իրենց պահանջով հանձնել ենք զենքերը: Սկզբնական պահին նկատել եմ 10 հոգի ադրբեջանցու»:

9․ Տուժող Ա․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ-որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:

10․ Տուժող Ե․Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները>:

11․ Տուժող Վ․Մ-ն ցուցմունք  է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա,» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են;

12․ Տուժող Թ․Գ-ն ցուցմունք  է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են»։

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56