Ներկայացվել է Սյունիքի նորանշանակ մարզպետը

25.07.2013 19:00
4030

Հուլիսի 11-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մարզպետարանի դահլիճում մարզպետարանի աշխատակազմին, մարզային ստորաբաժանումների պատասխանատուներին, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Փոխնախարարն իր խոսքում ընդգծեց այն միտքը, որ Վահե Հակոբյանին մանրամասն ներկայացնելու անհրաժեշտության չկա, ինչը պայմանավորված է նրա պատգամավորական գործունեությամբ, մասնավորապես Ազգային ժողովում մարզին առնչվող հիմնահարցերը ներկայացնելով: Վաչե Տերտերյանը համոզմունք հայտնեց, որ մարզի առողջ ուժերի հետ համագործակցելով՝ Վահե Հակոբյանը կլուծի մարզի, ինչպես նաեւ մարզպետարանի, որպես տարածքային կառավարման ինստիտուտի առջեւ ծառացած խնդիրները, մանավանդ որ նա ունի երկրի նախագահի եւ հանրապետության կառավարության օժանդակությունն ու պատրաստակամությունն այդ խնդիրները նախատեսված ժամկետում լուծելու: Բանախոսը նաեւ շնորհակալություն հայտնեց Սուրեն Խաչատրյանին նրա պաշտոնավարման տարիներին իրականացրած աշխատանքի համար: Նաեւ գնահատանքի խոսք հղեց Արա Դոլունցին, ով որպես մարզպետի պաշոտնակատար, մեկ ամսից ավելի ժամանակում ապահովել մարզի բնականոն ընթացքը:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշեց, որ Վահե Հակոբյանը Սյունիքում երեք անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել քվեարկողների ձայների մեծամասնությամբ, ինչը վկայում է ժողովրդի կողմից նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի եւ հարգանքի մասին: Սուրիկ Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ մինչեւ նոր մարզպետ նշանակելը, հանրության մեջ շրջանառվող անունների մեջ լավագույնը Վահե Հակոբյանի թեկնածությունն էր: Իր վերաբերմամբ էլ նախկին մարզպետը փոխանցեց, որ հրաժարվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից, բայց երբեք չի հրաժարվում Սյունիքին ծառայելուց: Եվ դիմելով մարզպետարանի աշխատակիցներին՝ կոչ արեց նորանշանակ մարզպետի հետ աշխատել նույն տեմպերով:

Վահե Հակոբյանը երախտագիտություն հայտնեց հանրապետության նախագահին եւ կառավարությանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն իրեն մարզի ղեկավարի պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար եւ հավելեց, որ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը եւ սյունեցու արժանապատվությունը թույլ կտան նոր բարձունքներ նվաճել, իսկ դրանց հասնելու համար անհրաժեշտ է նոր խնդիրներ առաջադրել եւ նոր հնարավորություններ փնտրել, ինչին միտված կլինեն իր քայլերը:

Վ. ԼԵՎՈՆՅԱՆ

  • ԱՅՑԵՔԱՐՏ Վահե Հակոբյան. ծնվել է 1977թ. մայիսի 18-ին քաղաք Քաջարանում: 1994-1999թթ. սովորել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ ստացել տնտեսագետի որակավորում: 1999թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թվականին հանդիսացել է «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ: 2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի եւ աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ: 2003թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003-2004թթ. աշխատել է «Զանգեզուր մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն: 2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք), Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երկու երեխա: ՀՀԿ անդամ է:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08