Ներկայացվեց «Հույս» երաժշտական ալբոմը և ոչ միայն...

25.07.2022 14:06
2590

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 2021 թ. հունվարի 28-ին բեմադրած «Ես դեռ հույս ունեմ» ներկայացումից ծնվեց երաժշտական մի ալբոմ, որ «Հույս» խորագիրն է կրում: Ալբոմում զետեղված երգերը 44-օրյա պատերազմի իրողություններով էին ծնված՝ Սյունիքում, մասնավորապես, Կապանում: Հանրապետության տարբեր վայրերում հնչել են «Հույս» ալբոմի երգերը, և հերթը Կապանինն էր:

Հուլիսի 24-ին Կապանի մշակույթի պալատի մեծ դահլիճում դերասան, երգիչ Խորեն Լևոնյանը, Տիգրան Աթայանը, Իշխան Ղարիբյանը, «Հ-1» ալիքով հեռարձակվող «Երգ երգոց» հաղորդման նվագախմբի երաժիշտների հետ կապանցի հանդիսականին ներկայացրին «Հույս» ալբոմում զետեղված երգերը: Համերգն երկու մասից էր բաղկացած, առաջին մասում հնչեցին մոտ ու հարազատ երգեր, նաև այնպիսիք, որ տեղ են գտել մեր ժամանակների ֆիլմերում, դրանցից մեկի հեղինակը վերջերս վախճանված կոմպոզիտոր, երգիչ Հայկոն է: Որպես մենակատար հանդես եկավ Խորեն Լևոնյանը, ով նաև երգելուց առաջ մեկնաբանություններ էր անում՝ անմիջական մթնոլորտ ստեղծելով դահլիճում:

Համերգի երկրորդ մասում Խորենին միացան Տիգրանն ու Իշխանը, և ներկայացվեց «Հույս» ալբոմի երգերը՝ «Պատերազմ», «Երդում», «Որդիս», «Հայրենիք»: Շարքն ավարտվեց մի երգով, որտեղ որպես կրկներգ հնչում էր Մովսես Գորգիսյանի «Սուգը հավերժ է, երբ չկա պայքար» մարգարեական միտքը:

                                                                                        Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02