ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

14.02.2019 17:49
1777

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալեց «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի ծրագրային թիմի ղեկավար Հայնո Հերթելին եւ թիմի անդամներին: 
Հանդիպումը ճանաչողական էր. Հ.Հերթելը մարզպետին ներկայացրեց ծրագիրը, դրա նպատակները, մինչ այժմ մարզի համայնքներում կատարված աշխատանքը, 2019-ի անելիքները՝ շեշտելով, որ ծրագիրը 2 բաղադրիչ ունի՝ սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով ծրագրի շրջանակներում կատարված ներդրումները՝ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց իրականացված ծրագրերի համար: Մարզպետը համատեղ աշխատանքի եւ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց՝ նշելով, որ մարզպետարանն ամեն կերպ կաջակցի ծրագրի արդյունավետ ընթացքին՝ մարզի համար դրական արդյունքների գրանցումն ապահովելու համար:

Թիմի ղեկավարը նշեց, որ ցանկանում են տեղյակ լինել Սյունիքի զարգացման ռազմավարությանը եւ դրա ուղղություններին, բնակավայրերի կամ կոնկրետ ոլորտների մասին մարզպետարանի տեսլականին, որպեսզի ծրագրեր կազմելիս իրենք խնդրին նույն ուղղվածությամբ մոտենան, եւ դրանք չհակասեն իրար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակված ռազմավարությանը եւ զարգացման ծրագրերին թիմին ծանոթացնելու վերաբերյալ:

Ինչպես նաեւ առաջիկայում կլինեն հանդիպումներ, ու երկու կողմի մասնակցությամբ կոնկրետ ծրագրեր եւ անելիքներ կքննարկվեն:

Հիշեցնենք, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, այն ֆինանսավորում է գերմանական KFW բանկը:

«ՊՏԱԾ-Հ» ծրագրի թիրախային պահպանվող տարածքներն են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքները: Մարզի 32 բնակավայր (նախկին համայնքներ) գտնվում են այս ծրագրի աջակցման գոտում:

Ծրագրի նպատակն է բարելավել Սյունիքի մարզի պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը, կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող պետական կառույցների կարողությունների հզորացումը եւ աջակցել այս տարածքներին` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը:

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional 
 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10