Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00
627

Ներկայիս Ներքին Հանդից հարավ–արևմուտք՝ Ծավ կամ Բասուտա գետի ստորին հոսանքում գտնվող Ներքին Հանդ լքված գյուղատեղիում է գտնվում 18-19-րդ դարերում կառուցված եկեղեցին՝ միանավ սրահի տեսքով։

Ըստ Ալիշանի՝ Բասուտա գետն իր անունն առել է Կովսականի Բոստ գյուղանունից։

Գյուղանունն էլ, ըստ Ռոբերտ Էջանանցու, հավանաբար իրենց հետ բերել են ներգաղթողները Ղարադաղից, ովքեր եկել են 1828 թ․ Թուրքմենչայի պայմանագրից հետո։

2020 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով լքված Ներքին Հանդ հին գյուղատեղիի տարածքը բռնազավթվել է թշնամու կողմից։

Այդ տարածքում են գտնվում գյուղի եկեղեցին, Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը (1965 թ․ կառուցված), ինչպես և գյուղի գերեզմանատունը։

Գյուղը հանրապետության բնական սոսիների միակ պուրակի մոտակայքում է, գեղատեսիլ վայրում։

Նախկին քսենոֆոնյան տներով գյուղը, որ Ծավ (Բասուտա) գետի աջ կողմում էր, 1980-ականներին տեղափոխվել է նոր կառուցված բարեկարգ բնակավայր։

Ժամանակին մոտ 400 բնակիչ ունեցող գյուղն այժմ երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ է։

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02