2020 թվականի սուբվենցիոն ծրագրերը ավարտական փուլում են

20.07.2021 22:35
5181

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շարունակվող աշխատանքային այցերի շրջանակում այսօր եղել է մի շարք շինհրապարակներում՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով։

Համայնքի ղեկավարի առաջին կանգառը Ձորք թաղամասի ակումբ–գրադարանն էր, որը վերածվելու է նոր ժամանակակից լուծումներով ակումբ–գրադարանի և երիտասարդների համար լինելու է ոչ միայն պարզապես գիրք կարդալու ու վերցնելու, այլ նաև տարբեր միջոցառումներ անցկացնելու լավագույն վայր։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 95 010 288 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 45% կամ 42 754 629 դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 55% կամ 52 255 658 դրամ

/«ԼԻԱՇԻՆ» ՍՊԸ/

Ավարտական փուլում են գտնվում Կապանի արվեստի թանգարանի շենքի աշխատանքները։ Թանգարանը իր տեսակով միակն է համայնքում և կապիտալ նորոգումից հետո այն ավելի գրավիչ կդառնա ոչ միայն կապանցիների, այլ նաև զբոսաշրջիկների շրջանում՝ ապահովելով մեծ թվով այցելուների հոսք։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 88 736 820 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 45% կամ 39 931 569 դրամը

Կապան համայնքի ներդրումը՝ 55% կամ 48 805 251 դրամ

/«ԼԻԱՇԻՆ» ՍՊԸ/

Այնուհետև համայնքի ղեկավարը այցելեց Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման առանձնացված ստորաբաժանման շենք, որի հիմնանորոգման աշխատանքները նույնպես ավարտին են մոտենում։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 73 349 280 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 45% կամ 33 007 176 դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 55% կամ 40 342 104 դրամ

/«ՎԻԿԱՐՏ» ՍՊԸ/

Վերջին կանգառը Շահումյան փողոցն էր, որտեղ մայթերը ամբողջովին սալիկապատվել են, հին եզրաքարերը փոխարինվել են նորերով, ապամոտնաժվել են հին աղբամանները, տեղադրվել նորերը, մայթեզրի ծառերի մի մասը հատվել է և փոխարինվելու է նորերով, պենսիլվանյան /գանգրասաղարթ/ հացենու տնկիներով: Լուսավորության հին սյուները ևս ապամոնտաժվել են` կանգնեցվել նոր` երկկողմանի լուսավորության համար նախատեսված սյուներ:

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 114 021 517 ՀՀ դրամ

դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 60% կամ 68 412 910 դրամ

դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 40% կամ 45 608 606 դրամ

/«ԿԱՊԱՆԻ ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40