Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովան մեղադրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

28.02.2024 18:53
684

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «Արևմուտքին հաճոյանալու համար»։

Վերջինս ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ և որ չեն կանգնեցրել այդ շրջանում փետրվարին ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիան։

«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում՝ փնտրելով պատճառ քննադատելու ՌԴ-ին։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայված է եղել ԱԴԾ սահմանապահ կետ։

Ավելի քան 30 տարի ՀՀ սահմանները պաշտպանող մեր սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ։ Ի հակադրություն, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ կանչված էին։ Նրանք այնտեղ հետախուզական գործունեությամբ են զբաղվում Ռուսաստանի և Իրանի դեմ»,- ասել է նա։

Լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրեը, որ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ խոչընդոտել են ռուս սահմանապահները, ասել էր. «Այդ խնդիրը կա, և մենք հասցեագրել ենք»:

Ավել վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էր կարծիք հայտնել, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս շպրտվեն Ներքին Հանդի խաչմերուկից: Ըստ նրա՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին կա միայն մի տեղ, որտեղ ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ, և դա Ներքին Հանդն է։

«Մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողում մոտենալ գյուղին։ Արդյունքում ադրբեջանցիները Ներքին Հանդում ինչ ուզում, անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողում։ Ես վստահ եմ, որ մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից»,- գրել էր նա:

armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24